00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հարկավոր է ըստ արժանվույն նշել Մանդելշտամի հոբելյանը

© Sputnik / Асатур ЕсаянцПавел Нерлер и Лилит Меликсетян
Павел Нерлер и Лилит Меликсетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանդելշտամը եղել է Հայաստանում, գովերգել երկիրն իր բանաստեղծություններում և արձակում։ Անգնահատելի է այն փաստը, որ «ձայնազուրկ», հալածված բանաստեղծը հենց Հայաստանում է կրկին ստեղծագործելու հնարավորություն ստացել, ասաց Ռուս–հայկական սլավոնական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի– Sputnik. Հայաստանում 2016թ.–ին անհրաժեշտ է պատշաճ կերպով նշել XX դարի մեծագույն բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի 125–ամյակը, ասաց Ռուս–հայկական սլավոնական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը

«Մանդելշտամը եղել է Հայաստանում, գովերգել երկիրն իր բանաստեղծություններում և արձակում։  Անգնահատելի է այն փաստը, որ «ձայնազուրկ», հալածված բանաստեղծը հենց Հայաստանում է կրկին ստեղծագործելու հնարավորություն ստացել», –ուրբաթ «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց Մելիքսեթյանը ։

Նրա խոսքով` Ռուս–հայկական սլավոնական համալսարանը ԵՊՀ–ի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի հետ համատեղ դեռ նախորդ տարի դիմել էր քաղաքապետարան` խնդրելով, որ բանաստեղծի հիշատակը հավերժացվի Երևանում։

«Ղարաբաղի մեր գործընկերները ևս պատրաստակամություն են հայտնել աջակցել մեր նախաձեռնությանը` ի հիշատակ այն փաստին, որ բանաստեղծը կնոջ հետ եղել է Շուշիում», – ասաց Մելիքսեթյանը։

Մանդելշտամյան միության նախագահ Պավել Ներլերն իր հերթին նշեց, որ հանդես է եկել մի շարք առաջարկներով այն մասին, թե կոնկրետ ինչպես Հայաստանում կարելի է նշել նման կարևոր իրադարձությունը։ Նրա կարծիքով` բանաստեղծի հիշատակը մարմնավորելու լավագույն միջոցը քարից ժայթքող աղբյուրն է` որպես Հայաստանում բանաստեղծ Մանդելշտամի վերածննդի վկայություն։

«Լավ կլիներ, եթե հաջորդ տարի լույս տեսներ Մանդելշտամի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների հոբելյանական հրատարակությունը։ Իսկ մենք կփորձենք լավ գիրք ստեղծել, որը կպատմի բանաստեղծի` հայկական հողում գտնվելու մասին», – ասաց Ներլերը։

Այս կապակցությամբ նա ընդգծեց, որ «Հայաստան» բանաստեղծությունների շարքը, ինչպես նաև «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գիրքը Մանդելշտամի ընթերցողների և երկրպագուների համար բացահայտել են Հայաստանը։

Պատասխանելով Sputnik–ի այն հարցին, թե Ռուսաստանում ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում կազմակերպել բանաստեղծի հոբելյանական տարում` Ներլերը նշեց, որ միությունն աշխատում է Մանդելշտամի ստեղծագործությունների վեցհատորյակի ակադեմիական հրատարակության, ինչպես նաև մանդելշտամյան հանրագիտարանի վրա։
«2016թ.–ին Մոսկվայում կկազմակերպվեն մանդելշտամյան ընթերցումներ և բանաստեղծին նվիրված ցուցահանդես, որը կներկայացվի տարբեր քաղաքներում։ Բացառված չէ, որ ցուցահանդես կկազմակերպվի նաև Հայաստանում», – ասաց Ներլերը։

Օսիպ Մանդելշտամը (1891-1938 թթ) ռուս բանաստեղծ է, արձակագիր,  թարգմանիչ և գրական քննադատ։ Նա XX դարի մեծագույն ռուս բանաստեղծներից է։ Մանդելշտամը «Քար», «Tristia» («Տխուր էլեգիաներ»), «Ժամանակի աղմուկը», «Եգիպտական դրոշմանիշ» ժողովածուների, «Հայաստան» բանաստեղծությունների շարքի, «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գրքի հեղինակն է։

Լրահոս
0