00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբագետ. Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը վկայում են, որ «Իսլամական պետությունը» դարձել է ինքնուրույն գործոն

© БоонСаргис Григорян
Саргис Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրիգորյանի կարծիքով` «Իսլամական պետությունը շարժվում է իրեն նպատակահարմար ռազմավարությամբ ու դրանից բխող մարտավարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի–Sputnik. Թուրքիայի և «Իսլամական պետություն» խմբավորման միջև վերջին բախումները վկայում են, որ «Իսլամական պետությունը»  դարձել է ինքնուրույն գործոն և շարժվում է իրեն նպատակահարմար ռազմավարությամբ ու դրանից բխող մարտավարությամբ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Արաբագետի կարծիքով` Թուրքիան «Իսլամական պետության» սնուցողը չէ, ինչպես պնդում են շատ փորձագետներ:

Նրա խոսքով՝Թուրքիային պետք է դիտարկել որպես Սիրիայի ընդդիմադիր ճամբարին սնուցող պետություն:

«Թուրքիայի սահմանը մշտապես օգտագործվել է Սիրիայի ընդդիմադիր ճամբարն իսլամիստներով համալրելու, ռազմամթերք տրամադրելու համար, բայց սա իրականացվել է միայն սիրիական ընդդիմությանը սատարելու, Բաշար Ասադի դեմ պայքարելու համար», – նշել է փորձագետը։

Գրիգորյանի կարծիքով` առանձին պետք չէ դիտարկել, որ Թուրքիայի գործակցության կենտրոնում եղել է «Իսլամական պետությունը»։

Արաբագետի խոսքով` նա չի տիրապետում Թուրքիայի՝ կոնկրետ «Իսլամական պետության» հետ գործակցության մասին փաստերին

Միաժամանակ Գրիգորյանն ընդգծում է, որ սիրիական ընդդիմության ճամբարում կան բազմաթիվ ոչ պակաս վտանգավոր խմբավորումներ, որոնց հետ Թուրքիան գործակցում է:

«Թուրքիան Սիրիայի ընդդիմադիր ճամբարում ունի ընտրյալ խմբավորումներ, որոնք որոշ չափով ուղղորդվում են Թուրքիայի կողմից և այստեղ կարելի է խոսել գործակցության մասին», – նշել է Գրիգորյանը։

Նրա կարծիքով` այդ խմբավորումներին օգտագործելով որպես գործիք՝ Թուրքիան որոշակի ծրագրեր է իրականացնում Սիրիայում, ինչը նշանակում է, որ «Թուրքիան ունի իր նպատակները՝ տարածաշրջանային վերադասավորումների առումով»։

Գրիգորյանի խոսքով` Իսլամական պետության դեմ ավիահարվածների համար Թուրքիան ԱՄՆ-ին տրամադրում է իր ռազմաբազան:

Պատասխանելով այն հարցին, թե Իրանի միջազգային դերի ակտիվացման ֆոնին արդյո՞ք Թուրքիան փորձում է ընդգծել տարածաշրջանում իր գերակա նշանակությունը` արաբագետը նշել է, որ դրա դիմաց այդ երկիրը ցանկանում է որոշ ծրագրեր կյանքի կոչել:

«Պարզ է, որ միջուկային ծրագրի համաձայնագրի ստորագրումը ազատ է արձակում Իրանի ձեռքերը, և այն ավելի վստահ կզգա Սիրիայում: Հետևաբար՝ Թուրքիան պետք է որոշակի քայլեր ձեռնարկի՝ իրանական ազդեցությունը Սիրիայում որոշ չափով չեզոքացնելու համար»,-շեշտադրել է Սարգիս Գրիգորյանը:

Լրահոս
0