00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրային խորհուրդը կողմ է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակի պահպանմանը

© Sputnik / Александр Гращенков / Անցնել մեդիապահոցАэровокзал в Ереване
Аэровокзал в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրային խորհուրդն ուրբաթ որոշում է ընդունել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը պահպանելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրային խորհուրդն ուրբաթ որոշել դրական գնահատել կոնցեսիոներ` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի նոր առաջարկությունը՝ պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը,  հայտնում է խորհրդի պաշտոնական կայքը։

Միաժամանակ խորհուրդը վերահաստատել է, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից:

Որոշմամբ առաջարկվում է նաև դիմել ՀՀ կառավարությանը` «Զվարթնոցի» հին մասնաշենքի պահպանման և օգտագործման խնդրի լուծմանը կառույցի հեղինակներին և Հայաստանի անվանի ճարտարապետներին ներգրավելու խնդրով։

Փաստաթղթում նշվում է, ո «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի  առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակներում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար ընդունվեց թե՛ Հայաստանի հանրության և թե՛ ճարտարապետների կողմից, որի արդյունքում 2013 թվականին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դիմեց ՀՀ Հանրային խորհուրդ՝ կազմակերպելու հանրային մասնագիտական քննարկումներ խնդրի առնչությամբ:

Հանրային խորհուրդն իր ենթահանձնաժողովներում քննարկեց հարցը՝ ներգրավելով մասնագետների, Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների, այնուհետև ՀԽ լիագումար նիստում (13.11.2013թ.) դեմ արտահայտվեց քանդմանը՝ Կոնցեսիոներին առաջարկելով վերանայել իր ծրագիրը՝ հիմքում ունենալով հին ուղևորային համալիրի պահպանման խնդիրը, քանի որ այն հանդիսանում է մշակութային արժեք և Երևանի խորհրդանիշներից մեկը:

Քննարկումների ժամանակ նշվում էր նաև, որ ՀՀ կառավարության լիազոր մարմինը, արձագանքելով Վիեննայում կայացած միջազգային կոնգրեսում հնչած բանաձևին, դեռևս 15.01.2013թ. միջազգային կառույցներին հասցեագրած իր գրությամբ երաշխավորել է «Զվարթնոց» օդանավակայանի շինության պահպանությունը:

2015 թվականի հունիսի 6–ին Հանրային խորհուրդը Հայաստանի կառավարությունից ստացավ նամակ (այն ուղղված էր նաև պետական մի շարք մարմինների) քննարկելու Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի զարգացման ծրագրի նոր տարբերակ:

ՀԽ ենթահանձնաժողովները, գնահատելով Կոնցեսիոների ձգտումը՝ մասնակիորեն պահպանել կառույցը, բացասական կարծիք հայտնեցին նոր տարբերակի վերաբերյալ՝ նշելով, որ հին մասնաշենքի ամբողջական պահպանման համար կան չքննարկված տարբերակներ:

«Արմենիա — միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ստեղծվել է ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Լ. Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի, Ա. Տիգրանյանի, Ա. Մեսչյանի և նախագծող Ս. Բաղդասարյանի նախագծով, այն շահագործման է հանձնվել 1980 թ.–ին։ Օդանավակայանը գտնվում է Երևանից 12 կմ դեպի արևմուտք։

Լրահոս
0