ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24– Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով հուլիսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն, հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Աբրահամյանը կմասնակցի հուլիսի 25–ին Թբիլիսիում կայանալիք 2015թ. Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը:
Այցի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի վարչապետները կայցելեն Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Ստեփանծմինդա–Լարս ռազմական վրացական ճանապարհի հատվածում` ռուս–վրացական սահմանին է գտնվում «Վերին Լարս» ՀԱԿ–ը։
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ուղիղ վերգետնյա տրանսպորտային կապը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վերին Լարսը» կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ հանրապետության տնտեսական կապերի հարցում։
Հայաստանի վարչապետ Հովիկ Արահամյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
© Сайт правительства Армении Овик Абрамян и Ираклий Гарибашвили
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետը կմասնակցի հուլիսի 25–ին Թբիլիսիում կայանալիք Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը