ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24– Sputnik. Սևանի ավազանի ստորջրյա ուսուսմնասիրության հայ–ֆրանսիական գիտարշավի անդամները եզակի հնագիտական գտածոներ են հայտնաբերել Սևանա լճի հատակում, ուրբաթ մամուլի ասուլիսում հաղորդեց գիտարշավի մասնակից, Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի անդամ Վահե Մելքումյանը։
«Հունիսի 15-23–ը ստորջրյա գիտարշավի ժամանակ ավելի քան 8 մետր խորության վրա մենք նկատել ենք հետաքրքիր քարացած հնագիտական իր։ Արդյունքում պարզվել է, որ դա ուղտի գանգ է։ Հետաքրքիր է այն, որ Սևանի հատակում նման գտածո ենք գտել նաև նախորդ գիտարշավներից մեկի ժամանակ»,– նշեց Մելքումյանը։
Նրա խոսքով` գիտարշավի մասնակիցները գանգը հանձնել են փորձագետներին, որպեսզի դրա մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանան։
«Բացի այդ, լճի հատակին 18 մետր խորության վրա մենք գտել ենք ևս մեկ հնագիտական գտածո` հին քարե թաս, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Այդ ցուցանմուշը նույնպես հանձնվել է գիտնականներին հետազոտությունների համար»,– ասաց Մելքումյանը։
Սևանա ալիճը Հայաստանի տարածքում և տարածաշրջանում քաղցրահամ ջրի միակ խոշոր աղբյուրն է, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի սրտում` 1914 մետր բարձրության վրա։
Դա Եվրոպայում և Ասիայում ամենամեծ բարձր լեռնային լճերից է։ Լճի երկարությունը կազմում է ավելի քան 70 կմ, ջրի մակերեսը` գրեթե 1,5 հազար քկմ։
Սևանա լճի հատակում հայտնաբերվել են եզակի հնագիտական նմուշներ
© Sputnik / В. Селезнев
/ Բաժանորդագրվել
Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրությունը թույլ է տվել բացահայտել բացառիկ նմուշներ, որոնք հանձնվել են գիտնականներին