00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանադրագետ. Հայաստանի անմխիթար վիճակի «մեղավորն» ամենևին էլ սահմանադրությունը չէ

© Sputnik / Алина Старостина / Անցնել մեդիապահոցАрмения
Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրագետը կարծում է, որ Ազգային ժողովում գերակշռում են այն մարդիկ, ովքեր «կարոտ» են անձեռնմխելիության:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանի անմխիթար վիճակի «մեղավորը» սահմանադրությունը չէ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը` ավելացնելով, որ Սահմանադրությունը հայեցակարգային առումով ճիշտ չի հասկանում «ժողովրդավարություն» հասկացությունը: Նրա խոսքով` ժողովրդավարական պետությունն այն պետությունն է, որն ապահովում է իր քաղաքացիների կյանքի ազատության և երջանկության իրավունքը:

Նրա պարզաբանմամբ` կյանքի ազատությունը և երջանկությունն ապահովելու համար մայր օրենքը պետք է ապահովի այն համապարփակությունը, որը բոլորի համար միասնական է:

«Օրինակ` մի քաղաքացու ընկալմամբ երջանկությունը թանկարժեք մեքենա ունենալն է, մեկ այլ քաղաքացու համար էլ երջանկությունն այն մյուս քաղաքացու թանկարժեք մեքենայի վթարի ենթարկվելն է: Այստեղ գալիս է տարակարծությունը, որն էլ ծնում է հակամարտություններ, իսկ սահմանադրությունը պետք է ապահովի ազատության և երջանկության համընդհանուր ընդունելի չափանիշներ»,- ընդգծեց նա:

Սահմանադրագետը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունները կարող են դրական արդյունքներ տալ: 

Ինչպես նշում է մասնագետը, փոփոխությունները միտված են սահմանադրության բարելավմանը, հասարակական հարաբերությունների ավելի բարձր մակարդակի կարգավորմանը, և ամենևին էլ վնաս չկա, բացասական հետևանքներ չկան, ճիշտ համակարգային մոտեցման դեպքում այն կունենա բավական լուրջ արդյունքներ։

Սահմանադրությունը հայեցակարգային փաստաթուղթ է, որը սահմանում է պետության և հասարակության «ճարտարապետական մոդելը», որի հիման վրա էլ ձևավորվում է երկրի իրավական համակարգը:  Փորձագետն առաջնային անհրաժեշտություն է համարում քաղաքացիական իրազեկվածության բարձրացումը:

«Այն պետության վերաբերյալ հասարակության, իշխանության և ընդդիմության նվազագույն գիտելիքն է: Քաղաքացիական կոմպետենտությունը պետք է դրսևորվի հետևյալ բանաձևով`«հասարակությունը, իշխանությունն ու ընդդիմությունը պետք է իրենց սիրեն այնքան, որքան ատում են իրենց անկատարությունը և փորձեն ազատվել դրանից: Մինչդեռ մեր իրականությունում այս երեք սուբյեկտներն իրենց սիրում են այնքան, որքան ատում են իրենց անկատարությունը բարձրաձայնողներին»,- պարզաբանել է բանախոսը:

Ժողովրդավարական պետության մեջ «տան տեր» հասկացություն չկա: Այվազյանը թվարկում է՝ նախագահը համարվում է պետության գլուխ, նրա հիմնական գործառույթն արտաքին քաղաքականությունն է, որը իրականացնում է կառավարության հետ, իսկ ներքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը։

«Երկրի առաջին, երկրորդ, երրորդ դեմք հասկացությունները ժողովրդավարական պետության մեջ այնքան էլ ճիշտ չեն, քանի որ նման պետության մեջ գոյություն ունի սահմանադրական համակարգ, որտեղ յուրաքանչյուր սուբյեկտի սահմանադրությամբ վերագրված են հստակ գործառույթներ»,-նշել է նա:

Պետությունը հռչակվում է ժողովրդավարական, սակայն պատգամավորներն ու մնացած պաշտոնյաներն ունեն անձեռնմխելիություն՝ սահմանադրությամբ ամրագրված: Ինչո՞ւ: Իր հարցադրմանը բանախոսը պատասխանում է՝  «որպեսզի չհետապնդվեն իրենց քաղաքական կարծիքի համար»:

«Ինչպե՞ս կարող է պետությունը համարվել ժողովրդավարական, եթե այն կարող է հետապնդել  ժողովրդի ընտրյալին»,-հռետորական հարցադրում է արել իրավագետը:

Սահմանադրական այս նորմի արդյունքում էլ Ազգային ժողովում հայտնվում են նրանք, ովքեր  «օդ ու ջրի» պես զգում են անձեռնմխելիության կարիքը: Վարդան Այվազյանն ընդգծում է, որ այդ փափագած անձեռնմխելությունը ձեռք բերելու համար էլ նրանք պատրաստ են լինում ամեն ինչի:

«Առաջին հայացքից սա թվում է տեսական դրույթ, բայց մեր ԱԺ-ում գերակշռում են այն մարդիկ, ովքեր «կարոտ» են այդ անձեռնմխելիությանը: Բնական է, որ նման պայմաններում չենք կարող ունենալ իրավունքի էության շրջանակում ձևավորված օրենսդրական համակարգ: Ազգային ժողովը պետք է լինի ամենաինտելեկտուալ թևը, որովհետև այն ընդունում է վարքագծի կանոններ, իսկ գործադիրն ու դատական համակարգը շարժվում են նրա ստեղծած վարքագծի կանոնների շրջանակում»,- նկատել է սահմանադրագետը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակեց Հայաստանի Հիմնական օրենքի առաջին յոթ գլուխների` խորհրդարանական իշխանավարման կարգի անցում նախատեսող լրամշակված նախագիծը, որը հասարակության և մասնագետների կողմից տարաբնույթ  մեկնաբանությունների առարկա դարձավ։

Լրահոս
0