00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հողը խոսում է» ժողովածուն աշխարհին կծանոթացնի արևմտահայ գրականության հետ

© Sputnik / Асатур ЕсаянцКнига "Земля говорит"
Книга Земля говорит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հողը խոսում է» ժողովածուն յուրօրինակ պանթեոն է, որում միավորված են 10 արևմտահայ գրողներ, ովքեր տարբեր տարիների ծնվել են, բայց բարբարոսաբար կտտանքների են ենթարկվել 1915թ.–ին, ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24– Sputnik. Ուրբաթ Երևանում ներկայացվել է «Հողը խոսում է» ժողովածուն` ռուսերեն և գերմաներեն թարգմանությամբ, որում ներառված են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին մահացած հայ գրողների ստեղծագործություններ։

Ինչպես նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ժողովածուն ներկայացնում է Արևմտյան Հայաստանի հարուստ գրականությունը։ Ի սկզբանե գիրքը հրատարկվել է հայերեն լեզվով։

«Ժողովածուն արդեն հրատարակվել է ռուսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով։ Ներկա պահին թարգմանվում է ֆրանսերեն։ Գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտասահմանյան ընթերցողի մոտ։ Առաջարկներ կան արաբերեն և սերբերեն լեզուներով թարգմանելու մասին»,– ասաց Միլիտոնյանը։

2015թ.–ին Հայաստանի գրողների միության հրատարակած ժողովածուում ներառվել են  Արտաշես Հարությունյանի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Թլկատինցու, Գրիգոր Զոհրաբի, Երուխանի, Ռուբեն Զարդարյանի, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոկյուրյանի ստեղծագործությունները։ Շապիկի ձևավորման մեջ օգտագործվել է Հայոց ցեղասպանության տարիներին հրաշքով փրկված նկարիչ Արշիլ Գորկու նկարը։

Միլիտոնյանի խոսքով` առաջին անգամ այդ գրողների ստեղծագործությունները ներկայացված են մեկ ժողովածուում։

«Հողը խոսում է» գրքի նախաբանի հեղինակ Վազգեն Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ ժողովածուն իրարամերժ զգացմունքներ է առաջացնում։

«Հողը խոսում է» ժողովածուն յուրահատուկ պանթեոն է, որում միավորվել են տարբեր տարիներին ծնված 10 արևմտահայ գրողներ, ովքեր բարբարոսաբար  կեղեքվել ու տանջամահ են արվել 1915թ.–ին»,– ասաց Գաբրիելյանը։

Նա նշեց, որ նախաբանի վրա աշխատելիս նա զգացել է ոչ միայն տաղանդավոր գրողների կորստի ցավը, այլ նաև հպարտացել է նրանց համար։

«Խորհրդանշական է, որ ժողովածուն լույս է տեսել Հայոց ցեղասպանության 100–ամյակի տարում։ Ընթերցողների մեծ լսարանը կարող է ծանոթանալ արևմտահայ գրականության և մեր ժողովրդի ողբերգության հետ։ Ընթերցելով գիրքը` կարելի է պատկերացում կազմել զոհերի մասին, որոնք կրել է հայ ժողովուրդը, կորսված մշակույթի մի ամբողջ խավի, մշակութային ցեղասպանության մասին»,– ասաց Գաբրիելյանը։

Նախագիծն իրականցվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում` Հայաստանի նախագահի աշխատակազմի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի  խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

Լրահոս
0