ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24– Sputnik. Հայաստանում սահմանադրական բարեփոխումները զգալիորեն կբարձրացնեն Հայաստանի Ազգային ժողովի դերը, ուրբաթ լրագրողներին ասաց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15–ին հրապարակել է հիմնական օրենքի առաջին յոթ գլուխների մշակված օրինագիծը, որը փաստացի նախատեսում է անցում կառավարաման խորհրդարանական ձևի։
«Ազգային ժողովի գործունեության շրջանակները զգալիորեն կընդլայնվեն։ Կավելանա խմբակցությունների դերը, քանի որ դրանք հնարավորություն կունենան ներկայացնել օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև դիմել Սահմանադրական դատարան»,– ասաց Դավթյանը։
Նրա խոսքով` առաջարկված փոփոխությունների համաձայն ընդլայնվում են նաև մշտական հանձնաժողովների լիազորությունների շրջանակները, որոնք կստանան օրենսդրական նախագծերի և օրենքի իրականացման վերահսկողության գործառույթ։
Նա նաև նշեց, որ ներկա սահմանադրությունում մեծ բացթողում է այն, որ Ազգային ժողովը սահմանվում է միայն որպես օրենսդրական մարմին, բայց բաց է թողնվում կարևոր պահ` նրա ներկայացուցչական դերը։
«Բարեփոխումներն արձանագրում են, առաջին հերթին, խորհրդարանի հենց ներկայացուցչական դերը և հետո միայն նրա օրենսդրական գործառույթը»,– նշեց Դավթյանը։