00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայերը եվրոպացիներին ծանոթացրին սուրճի հետ

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցПроизводство кофе в Московской области
Производство кофе в Московской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերն են առաջին անգամ սուրճ տարել և սկսել հյուրասիրել Պրահայի, Վիեննայի, Փարիզի քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ինչպես հայտնի է, հայերը սուրճի մեծ սիրահարներ են։ Միաժամանակ, նրանք ոչ միայն վայելում են բուրումնավետ ըմպելիքը, այլ նաև գիտեն այն պատրաստել և մատուցել։ Մեր օրերին սուրճ են խմում աշխարհի բոլոր ծայրերում։ Բայց քչերին է հայտնի, որ եվրոպական որոշ երկրներում այդ ըմպելիքն առաջին անգամ հենց հայերն են տարել, գրում է barev.today կայքը։

Չեխիայում սուրճը, որը տեղացիներն անվանում են «ցնցող խմիչք» (չեխ.` ďábelský nápoj) առաջին անգամ բերել և տարածել է հայ Գեորգիես Դեոդատուսը։ 1705 թվականին առանց գրպանում մի գրոշի Պրահայի «Հին քաղաք» ժամանած հայն այստեղ հիմնեց իր բիզնեսը։ Հասնելով քաղաքային իշխանությունների թույլտվությանը` նա քայլում էր փողոցներով, փոքր վառարանը ձեռքին, որի վրա ջուր էր տաքացնում և սուրճ եփում, անցորդներին առաջարկելով համտեսել ըմպելիքը փոքր գավաթներով։ Շուտով Գեորգիեսի սուրճը լայն տարածում ստացավ, և նա, 1707 թվականին ստանալով Յոզեֆ 1–ին կայսեր թույլտվությունը, 1708 թվականին հիմնեց այսօրվա Պրահայի Հին վայր շրջանի Կառլովի փողոցում հիմնեց «Ոսկե օձի մոտ» անվանումով առաջին սրճարան–խանութը։

Շուտով սրճարանը տեղափոխվեց այլ շենք, քանի որ առաջինը փոքր էր, և «ցնցող ըմպելիքը» վայելել ցանկացողները ստիպված էին դա անել սրճարանի սահմաններից դուրս` փողոցում։

Սեփականատիրոջ մահից հետո սրճարանը փակվեց։ Այդ վայրում այժմ գործում է համանուն մեկ այլ սրճարան–ռեստորան, որի սեփականատեր տիկին Կրալովան բոլոր այցելուներին պատմում է հաստատության նախապատմությունը, գրում է  www.radio.cz–ն։

Վիեննայի առաջին սրճարանը նույնպես հայ է բացել 1683 թվականին Հաարմարկտ փողոցում։ Նրա անունն էր Հովհաննես Աստվածատուրյանը (Յոհան Դիոդատո), ով ավելի հայտնի է որպես Գեորգ Ֆրանց Կոլշիցկի։

Հենց նրա շնորհիվ Վիեննայում առաջին անգամ համտեսել են այդ հիանալի ըմպելիքը։ Այսօր քաղաքի Ռոտենտուրմշտրասե փողոցում (նախկին Հաարմարկտ)` առաջին սրճարանի վայրում դեռ սրճարան է գործում, իսկ մուտքի մոտ Աստվածատուրյանի քանդակն է` սկուտեղը և սրճեփը ձեռքին։

Փարիզեցիներն էլ բացառություն չեն։ Նրանք նույնպես առաջին անգամ սուրճ են համտեսել հայի ձեռքից։ Թեև ֆրանսիացի կայսրերն արդեն հասցրել էին ծանոթանալ այդ ըմպելիքին, սակայն այն լայն տարածում ստացավ 1671 թվականին, երբ Պասքվիալի Խարոկյան (Պասկալ Հայ) անունով հայը Փարիզում բացեց սուրճի վաճառքի առաջին տաղավարը Սեն Ժերմենի տոնավաճառի հատվածներից մեկում։

Այսօր այդ վայրում ոչ մեծ ֆրանսիական սրճարան է գործում։

Լրահոս
0