ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24– Sputnik. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահության շրջանում իր ամենամեծ հիասթափություն համարել է հրազենային զենքի նկատմամբ օրենսդրորեն ավելի կոշտ հսկողություն սահմանելու անհնարինությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման ամերիկացիներին անվանել է աշխարհի ամենաառաջադեմ ազգերից մեկը, որոնք միաժամանակ «չունեն հրազենային զենքի մասին օրենքներ, որոնք համապատասխանում են առողջ դատողությանը»։
«Եթե հաշվի առնել 2001թ. սեպտեմբերի 11–ի ահաբեկությունից հետո սպանված ամերիկացիների թիվը, ապա նրանց թիվը 100–ից քիչ է։ Եթե տեսնեք հրազենային զենքի կիրառմամբ բռնությունների ժամանակ սպանվածների թիվը, ապա դա հասնում է տասնյակ հազարների»,– նշել է Օբաման։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձել է ընդլայնել հրազենային զենքի նկատմամբ հսկողությունը Քոնեկտիկուտի դպրոցներից մեկում 2012թ.–ին զանգվածային սպանությունից հետո, որտեղ մահացել է 26 մարդ։ Սակայն նման կանոնները մասամբ խստացնելուն ուղղված նախաձեռնությունը տապալվել է ԱՄՆ–ի կոնգրեսում։
Օբաման հրապարակել է նախագահության շրջանում իր ամենամեծ հիասթափությունը
© Sputnik / Сергей Гунеев
/ Բաժանորդագրվել
BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման ամերիկացիներին անվանել է աշխարհի ամենաառաջադեմ ազգերից մեկը, որոնք միաժամանակ «չունեն հրազենային զենքի մասին օրենքներ, որոնք համապատասխանում են առողջ դատողությանը»