00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. Հայաստանը հանձնառու է շարունակել ԵՄ-ի հետ սկսած բարեփոխումները

© Sputnik/Асатур ЕсаянцПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդյունավետ համագործակցությունը դեսպան Հրիսթեան պայմանավորել է նաև այն ընդհանուր արժեքներով, որ ունեն Հայաստանը և Եվրոպական միությունը:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 23– Sputnik. Հայաստանը հանձնառու է շարունակել ԵՄ-ի հետ սկսած բարեփոխումները, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ընդունելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը երկրում, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նախագահը գոհունակությամբ է նշել, որ դեսպան Հրիսթեայի պաշտոնավարման անցած չորս տարիներին Հայաստանի համագործակցությունը Եվրամիության, Եվրոպական կառույցների հետ, չնայած աշխարհաքաղաքական վայրիվերումներին, շատ ակտիվ և արգասաբեր է եղել՝ նպաստելով ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում:

«Ես համարում եմ, որ մենք աշխատել ենք անկեղծ, ազնիվ և բաց ու կարողացել ենք ստանալ առավելագույնը համագործակցության այս ժամանակահատվածում՝ անցնելով մեծ ճանապարհ և կուտակելով զգալի փորձ հետագա փոխգործակցության համար»,-ասել է նախագահը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությամբ սկսած բարեփոխումները:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Հրիսթեային՝ առաքելության ժամանակահատվածում կատարած աշխատանքի և Հայաստանի կառավարության, խորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցություն հաստատելու համար:

Ընդգծելով, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների դինամիկ զարգացման գործում մեծ դեր է վերապահված ԵՄ պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում ԵՄ հաջորդ դեսպանը նույն եռանդով ձեռնամուխ կլինի այդ կարևոր առաքելությանը՝ իր ներդրումը բերելով ՀՀ-ԵՄ կապերի հետագա խորացման գործին:

Տրայան Հրիսթեային Հանրապետության նախագահը մաղթել է հաջողություն և նոր ձեռքբերումներ հետագա գործունեության մեջ:

Դեսպան Տրայան Հրիսթեան շնորհակալություն է հայտնել նախագահին՝ իր աշխատանքին տված գնահատականի և ջերմ խոսքերի համար` նշելով, որ դրանք ընկալում է առաջին հերթին որպես գնահատանքի խոսքեր ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հաստատված երկկողմ հարաբերությունների կապակցությամբ:

Արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր մակարդակներում ձևավորված ակտիվ երկխոսությունը դեսպան Հրիսթեան պայմանավորել է նաև այն ընդհանուր արժեքներով, որ ունեն Հայաստանը և Եվրոպական միությունը: Նա վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ բարեփոխումների ուղղությամբ շոշափելի արդյունքների հասնելու գործում շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ սերտ համագործակցությունն ու երկխոսությունը:

Հանդիպման ավարտին Տրայան Հրիսթեան վստահեցրել է, որ որտեղ էլ լինի, Հայաստանը մնալու է իր սրտում, և նշել, որ մեր երկրից հեռանում է լավագույն ու ջերմ հիշողություններով:

Լրահոս
0