ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, Հայաստանը շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձան աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին, ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանն առնչվող հարցերին։
Հանդիպմանն արծարծվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ անցյալ տարեվերջին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։
ՀԱՊԿ–ն ստեղծվել է 1992 թվականի մայիսին ստորագրված հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա։ ՀԱՊԿ մասնակիցներն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Նալբանդյան. Հայաստանը կարևորում է գործակցությունը ՀԱՊԿ շրջանակում
© Sputnik / Асатур ЕсаянцЗадние МИД Армении
© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Հայաստանը մտադիր է խորացնել փոխգործակցությունը ՀԱՊԿ–ի հետ, ասել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։