00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոհերինին հուլիսի 28–ին նախատեսում է այցելել Իրան, որտեղ կքննարկի ատոմի համաձայնագրի իրականացումը

© Sputnik / Артем Житенев / Անցնել մեդիապահոցВстреча министров иностранных дел России и Италии в Москве
Встреча министров иностранных дел России и Италии в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոհերինին Իրանում մտքեր կփոխանակի իրանական ատոմի հարցում ձեռք բերված համաձայնագրի իրականացման շուրջ։ Մոհերինին կհանդիպի Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և այլոց հետ

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի– Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոհերինին հուլիսի 27–ին և 28–ին կայցելի Սաուդյան Արաբիա և Իրան։ Թեհրանում նա կքննարկի ատոմի շուրջ ձեռք բերված համաձայնագրի իրականացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեին։

Սաուդյան Արաբիա կատարած պաշտոնական այցի ընթացքում երկուշաբթի` հուլիսի 27–ին, Մոհերինին կհանդիպի թագավորության իշխանությունների, մասնավորապես` Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադիլ ալ–Ջուբեյրայի հետ։ Ինչպես նշվում է, նրանք կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր` հուլիսի 14–ին Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության լույս ներքո, ինչպես նաև` միջազգային օրակարգը։

Երկուշաբթի` հուլիսի 28–ին, ԵՄ դիվանագիտության ղեկավարը կմեկնի Իրան։ «Այցը հնարավորություն կտա մտքեր փոխանակել համաձայնագրի իրականացման շուրջ, որտեղ Մոհերինին կշարունակի համակարգող դերակատարություն ունենալ, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային և երկկողմ հարցեր», – նշվում է փաստաթղթում։

Մոհերինին կհանդիպի Իրանի ԱԳ նմախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի, ինչպես նաև իրանական իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Իրանն ու միջազգային բանակցողների «վեցյակը» հուլիսի 14–ի գիշերը եկան պատմական համաձայնության իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորման շուրջ։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

Իսրայելի քննադատում է Իրանի հետ ձեռք բերված համաձայնագիրը, որն անհագստացնում է նաև Մերձավոր Արևելքի մյուս երկրներին։

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի բանաձև է ընդունել, որը միջազգային վերահսկողության տակ կառնի Իրանի միջուկային ծրագիրը, թույլ կտա համոզվել, այն այն խաղաղ բնույթ ունի և չի թույլատրի իսլամական հանրապետությանը ստեղծել միջուկային զենք։

Լրահոս
0