ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի– Sputnik. Ուրբաթ` հուլիսի 24–ին, ժամը 17։00–ին Sputnik-Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` Մանդելշտամի հիշատակը Հայաստանում հավերժացնելու անհրաժեշտության մասին։
Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծությունների շարքի և «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գրքի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Նրա սերը Հայաստանի նկատմամբ, մեր երկրի «բացահայտումն» ու ներկայացումը որպես հրաշքի քրոնոտոպ, որը պարունակում է և′ մահվան ողբերգություն, և′ անմահ գեղեցկություն, հայկական մշակույթով և պատմությամբ հափշտակվածությունը հայկական հողը դարձրին համաշխարհային նշանակությունունեցող գրական փաստ։ Կարելի է հիշել ոչ միայն Ա. Բիտովի, Յու. Կարաբչիևսկու, Ա. Քուշների ստեղծագործությունները, այլ նաև հարյուրավոր «հայկական» հրապարակումներ, գրական, գիտական, կինեմատոգրաֆիկ, պատմամշակութային ոլորտի հայտարարություններ, որոնք ոգեշնչված են հենց մանդելշտամյան տեքստերով, Հայաստանի և հայերի մասին մանդելշտամյան տեսլականով։
Հայաստանում Մանդելշտամի հոբելյանական տոնակատարության ծրագրերի մասին կխոսեն մամուլի ասուլիսի մասնակիցները`
Ռուս–հայկական սլավոնական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը,
Մանդելշտամյան համաշխարհային միության նախագահ Պավել Ներլերը։
Հավատարմագրման հեռախոսահամարը` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։
Մամուլի ասուլիս. Մանդելշտամի հիշատակը Հայաստանում հավերժացնելու անհրաժեշտությունը
12:34 23.07.2015 (Թարմացված է: 13:43 23.07.2015)
Пресс-центр Sputnik-Армения
Բաժանորդագրվել
Հաջորդ տարի լրանում է Օսիպ Մանդելշտամի 125–ամյակը։ Մանդելշտամն իր հանճարեղ բանաստեղծություններում և արձակում գովերգել է Հայաստանը, և Հայաստանը նույնպես պետք է վառ կերպով ներկայանա Մանդելշտամին նվիրված հոբելյանական տոնակատարությունների «քարտեզի» վրա։