ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ ինքն ու պորտուգալացի ֆուտբոլիստ Ռոնալդուն չեն վիճել, հայտնում է Ռ–Սպորտը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Ռոնալդուի և Բենիտեսի միջև բախում է հասունանում, քանի որ ֆուտբոլիստին դուր չեն գալիս մարզչի աշխատանքի մեթոդները։
«Նրա հետ աշխատելիս հասկանում ես` որքան շատ է նա սիրում հաղթել, և ինչու է նա աշխարհի լավագույն խաղացողը։ Նրա հետ հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին` մյուս ֆուտբոլիստների հետ։ Մարդիկ տարբեր բաներ են ասում, սակայն մենք նորմալ հարաբերություններ ունենք»,– ասել է Բենիտեսը։
Բենիտեսը «Ռեալի» գլխավոր մարզիչ է նշանակվել հունիսի սկզբին` այդ պաշտոնում փոխարինելով Կառլո Անչելոտիին։
«Ռեալի» մարզիչ Բենիտեսը հայտարարել է, որ իր և Ռոնալդուի միջև որևէ բախում չի եղել
© Sputnik / Александр Вильф
/ Բաժանորդագրվել
«Ռեալի» մարզիչ Բենիտեսը հայտարարել է, որ ինքն ու Ռոնալդուն նորմալ հարաբերություններ ունեն