00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ. հնարավոր է` ԿԺԴՀ–ն մինչև հոկտեմբեր նոր արբանյակ արձակի

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցГорода мира. Пхеньян
Города мира. Пхеньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Չունան Իլբո» թերթի զրուցակիցը տեղեկացրել է, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության մասնագետները 2015թ.–ի առաջին վեց ամսում հրթիռային շարժիչների երկու փորձարկում են իրականացրել։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի– Sputnik. Հնարավոր է` ԿԺԴՀ–ի մասնագետները մինչև հոկտեմբեր  արհեստական արբանյակով հրթիռ արձակեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ըստ հետախուզական տվյալների` Կիմ Չեն Ինը, որպես Պաշտպանության պետական կոմիտեի առաջին նախագահ, հանձնարարել է արհեստական արբանյակ արձակել, այդ պատճառով մենք կարծում ենք, որ արբանյակի արձակումը կիրականացվի մինչև հոկտեմբեր», – «Չունան Իլբո» թերթը մեջբերում է հարավկորեական կառավարության աղբյուրի խոսքերը։

Թերթի զրուցակիցը նաև հայտնել է, որ 2015թ.–ի առաջին վեց ամսում ԿԺԴՀ–ի մասնագետները «հրթիռային շարժիչների նվազագույնը 2 փորձարկում են իրականացրել»։ «Հաշվի առնելով փորձարկումների մասշտաբը` նոր հրթիռը «Ինհա–3»–ից ավելի մեծ կլինի և հնարավորություն կունենա թռչել մոտ 10 հազար կիլոմետր հեռավորության վրա», – ավելացրել է թերթի աղբյուրը։

Չորեքշաբթի Ռյոնհապ գործակալությունը, հղում անելով հարավկորեական կառավարության աղբյուրներին, տեղեկացրել է, որ ԿԺԴՀ–ի մասնագետները Չինաստանի սահմանին մոտ գտնվող Պհենան–Պուկտո գավառի Տոնչհանի գյուղի մոտակայքում գտնվող զորավարժարանում գրեթե ավարտել են 67 մետր բարձրություն ունեցող արձակման նոր սարքի մոդիֆիկացիան։ Բացի այդ, Հարավային Կորեայի զինվորականներն ու հատուկ ծառայությունները պնդում են, որ նոր բալիստիկ հրթիռը կարող է «Ինհա–3» հրթիռակրից կրկնակի մեծ լինել։ Հրթիռակիրն արձակվել էր 2012թ.–ի դեկտեմբերին։

ԿԺԴՀ–ն 2005թ.–ին իրեն միջուկային գերտերություն էր հռչակել։ 2006, 2009 և 2013թթ.–ին հանրապետությունն իրականացրեց ստորգետնյա միջուկային փորձարկումներ, որոնց դեմ բողոքեց միջազգային հանրությունը։ 2012թ.–ի դեկտեմբերին արձակվեց «Ինհա–3» հրթիռը` «Կվանմենսոն–3» արբանյակի երկրորդ մոդիֆիկացմամբ։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում` Ճապոնիան, ԱՄՆ–ն և Հարավային Կորեան, մտավախություն ունեն, որ իրականում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկվել։

Լրահոս
0