ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի– Sputnik. Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների։
Ադրբեջանը մեկ օրում շուրջ 130 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
© Photo : press office of the MoD of RA
Բաժանորդագրվել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: