00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ.Կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար անհրաժեշտ է վերացնել այն ծնող պատճառները

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը նշել է, որ կոռուպցիայի մակարդակը կնվազի միայն դրա պատճառները վերացնելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար նախևառաջ անհրաժեշտ է վերացնել այն ծնող պատճառները,  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասել է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, ավելացնելով, որ Հայաստանում կոռուպցիան ծնող պատճառները բազմազան են:

Նա որպես օրինակ բերել է կրթական համակարգի հետևյալ մոդելը` եթե ուսանողը վատ է սովորում, ապա դասախոսն էլ հակված է գումար վերցնել ու գնահատական նշանակել:Այդ համատեքստում նա նշել է, որ բավականաչափ իրավական գիտելիքներ չունենալու պատճառով ստուգող մարմինների հետ շփումներում գործատուները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը և  խնդիրներն էլ ճիշտ ներկայացնել։

Նա նկատել է, որ շատ դեպքերում պլանային քայլերի հետևից ընկնելով`  մշակվում են ծրագրեր, որոնք հաճախ վերացական են, իրականությունից կտրված, այսինքն, եվրոպական կառույցների կողմից ֆինանսավորվող այս կամ այն ծրագիրն իրականացնելիս առաջնահերթությունը տրվում է գումարին, իսկ ծրագրի նպատակահարմարությունը, արդյունավետությունը մղվում է երկրորդ պլան

«Մենք հրապուրվում ենք երևույթներով, որոնց հենքում փողն է: Պետական պաշտոնյաները սկսում են աշխատել այդ ծրագրի վրա, արդյունքում՝ ստեղծում են ինչ-որ թուղթ և դրանով ավարտվում է: Ինստիտուցիոնալ առումով մենք չենք պայքարում»,- ավելացրել է տնտեսագետը:

Ինստիտուցիոնալ փորձի տեսնակյունից նա ներկայացրել է Վրաստանի օրինակը՝ ընդգծելով, որ երկրում սահմանվեց խիստ վերահսկողություն, կիրառվեցին պատժամիջոցներ, ընդհուպ՝ փոփոխություններ աշխատակազմում:

Անդրադառնալով Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրված էլեկտրոնային համակարգի արդյունավետությանը՝ Գագիկ Մակարյանը նշել է, որ համակարգը դեռ թույլ հիմքերի վրա, ընդգծելով հասարակական գիտակցության պակասի առկայությունը։

«Առաջինը մեր ժողովուրդը հակված է կաշառք տալու, որովհետև համբերատար չէ: Երբ պետք է ինչ-որ բան ստանալ, բայց ասվում է հաջորդ օրը մոտեցեք, ապա ցանկություն է առաջանում «մի բան» տալ և այսօր ստանալ: Երկրորդը,  մարդիկ չեն սիրում կարդալ օրենքները, իմանալ և հետևել դրանց: Այսինքն՝ քաղաքացիական հասարակության, քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման խնդիր կա, որը պետք է սկսել դպրոցից, բուհից: Իսկ մեր կրթական ծրագրերում երբևէ խոսվո՞ւմ է դրա մասին, երբևէ  փորձո՞ւմ ենք մեր սերունդներին դաստիարակել այդ հոգեբանությամբ, իհարկե՝ ոչ»,-նկատել է բանախոսը: Այս խնդիրների լուծման հարցում փորձագետը չի ընդունում «պայքարելու մեթոդը», քանի որ այն ենթադրում է ձերբակալել, դատել: «Այնինչ, ինստիտուցիոնալ բարեփոխումներով վերացվում են պատճառները»,- համոզմունք է հայտնել Գործատուների միության նախագահը:

Լրահոս
0