00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային խաղաղությունը վաճառել բարձր գնով.

Բաժանորդագրվել
Ադրբեջանը որսացել է միջազգային հարաբերությունների տեսանկյունից հարմար պահը և փորձում է նման սադրանքների միջոցով իր խնդիրներին դրական լուծում տալ

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Սահմանին իրավիճակը սրելու Ադրբեջանի հիմնական նպատակը բանակցային գործընթացը խափանելն է: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը լարվածության ոչ պակաս կարևոր  հանգամանք է մատնանշում նաև տարածաշրջանում ընթացող իրավիճակի փոփոխությունները:

«Տարածաշրջանում իրավիճակ է փոխվում՝ պայմանավորված Իրանի և միջազգային միջնորդների միջև ձեռքբերված համաձայնագրով: Այսինքն, պաշտոնական Բաքուն տեսավ, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը կարողացան համաձայնության գալ նման կարևոր խնդրի շուրջ, հետևաբար՝ վախենում է, որ Հարավային Կովկասում ևս կարող է ակտիվանալ ռուս-ամերիկյան  գործակցությունը՝ տարածաշրջանի խաղաղության պահպանման առումով: Ադրբեջանը հասկանում է, որ խաղաղ ճանապարհով չի կարող հասնել իր խնդիրների լուծմանը»,-նկատել է նա:

Բանախոսի մեկնաբանմամբ` Բաքուն, օգտվելով ռուս-ամերիկյան հարաբերությունների փխրունությունից, հնարավորինս սրում է իրավիճակը՝ ավելի մեծ դիվիդենտներ ստանալու, խաղաղությունը ՌԴ-ին և ԱՄՆ-ին ավելի թանկ  «վաճառելու» նպատակով:  «Այսինքն՝ Ադրբեջանը պարզապես որսացել է միջազգային հարաբերությունների տեսանկյունից հարմար պահը և փորձում է նման սադրանքների միջոցով իր խնդիրներին հնարավորինս դրական լուծում տալ»,-ասել է քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանն ընդգծել է, որ  Ադրբեջանին երկու հիմնական զսպող գործոն կա։ «Առաջինը՝ պարտական ենք հենց մեր զինված ուժերին,  երկրորդը՝ այն գործակցությանը, որ մինչև ուկրաինական ճգնաժամը կար Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Վերջին երեք տարիներին երկրորդ գործոնը չէր աշխատում, որն էլ դարձել է իրավիճակի սրման պատճառներից մեկը: Հիմա տեսնում ենք, որ այն նորից սկսում է աշխատել, և Ադրբեջանը փորձում է չեզոքացնել դրա ազդեցությունը»,-կարծում է բանախոսը:

Բանակցային գործընթացը վերսկսելու նախադրյալներ դեռևս չկա և, ինչպես նշում է քաղաքագետը, նման հուսադրող հայտարարությունները ոչինչ չարժեն, քանի որ իրականությունն ու սահմանին տիրող իրավիճակը միանգամայն այլ են:

«Այս տեսանկյունից ասել, թե բանակցային գործընթացը վտանգի տակ է, սխալ կլինի, որովհետև անցյալ տարի Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո, ըստ էության, չկա բանակցային գործընթաց: Հետևաբար՝ չկա նաև այդ գործընթացին սպառնացող վտանգ»,-նկատել է նա:

Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցին, ապա Մելիք-Շահնազարյանն ընդգծում է, որ միջնորդների հիմնական սխալներից մեկն այն է, որ նրանք փորձում են խնդիրը լուծել առանց հակամարտության հիմնական կողմի:

«Վերջին երկու- երեք տարիների զարգացումները ցույց տվեցին, որ Մինսկի խումբը ևս հասկացել է, որ առանց Արցախի անհնար է հարցը լուծել: Համանախագահները բացահայտորեն ասում են, որ ինչ-որ փուլում Արցախը կմիանա բանակցային գործընթացին և կմասնակցի քննարկումներին»,-ասել է բանախոսը: 

Արդյոք Մինսկի խմբի համանախագահները դասեր կքաղե՞ն այս իրողությունից կամ արդյոք այդ իրողությունը գիտակցած միջնորդները կկարողանա՞ն պարտադրել Ադրբեջանին՝ հաշվի նստել պաշտոնական Ստեփանակերտի կարծիքի հետ: Իր իսկ հարցադրմանը Մելիք-Շանհանզարյանը պատասխանում է՝ ժամանակը ցույց կտա, «բայց առանց դրա՝ նրանք որևէ արդյունքի չեն կարող հասնել»:

Լրահոս
0