00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի կրկեսի բացումը կարող է նշանավորվել մեծ փառատոնով

© Sputnik / Самвел СепетчянХудожественный руководитель Ереванского цирка Сос Петросян
Художественный руководитель Ереванского цирка Сос Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված արտոնագրված փառատոնի անցկացումը կարող է տուրք դառնալ նրա հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի– Sputnik. Հաջորդ տարեվերջին նախատեսված Երևանի կրկեսի բացումը կարող է նշանավորվել հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված միջազգային փառատոնի անցկացմամբ, հայտարարեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։

«Այս պահին իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Երազում եմ, որպեսզի կրկեսի բացումը նշանավորվի Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված արտոնագրված փառատոնի անցկացմամբ։ Սա տուրք կդառնա նրա հիշատակին», – ասաց Պետրոսյանը չորեքշաբթի «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Երևանի կրկեսի նախկին շենքը, որը կառուցվել էր 20–րդ դարի 60–ականներին, քանդվել էր մի քանի տարի առաջ, քանի որ պիտանի չէր հետագա շահագործման համար։ 2011 թ.–ի մարտին Երևանի քաղաքապետարանն ու «Տաշիր» ընկերությունների խումբը երկարատև համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում նախատեսվում էր վերակառուցել և արդիականացնել մայրաքաղաքի կրկեսը։ Հետագայում որոշվեց կառուցել նոր շենք, և այդ նպատակով, 2014 թ.–ի տվյալներով, «Տաշիր» ընկերությունների խումբը հատկացրեց 10 մլն դոլար։ 

Цирк шапито - Sputnik Արմենիա
Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում
Պետրոսյանը նաև նշեց, որ Երևանի կրկեսի խումբը շարունակում է ակտիվ գործունեությունը` հյուրախաղերով ելույթ ունենալով արտերկրում։ Գործում է նաև կրկեսային ստուդիան։

«Իմպերիալ» շապիտո կրկեսի պրոդյուսերի տեղակալ Անդրեյ Միտաչկինն իր հերթին նշեց, որ Հայաստանում կառուցվում է «հսկայական կրկես, որը աշխարհում լավագույններից է, այն համապատասխանում է համաշխարհային չափանիշներին»։ Նա ընդգծեց, որ հայկական կրկեսը մեծ մշակութային ժառանգություն և ավանդույթներ ունի։

Նախատեսվում է, որ հինգ հարկանի նոր շենքը համալրված կլինի գերժամանակակից սարքավորումներով, այն հնարավորություն կունենա տեղավորել 2300 հանդիսատես` նախկին 1563–ի փոխարեն։ Նախատեսվում է կառուցել նաև երկհարկանի ստորգետնյա ավտոկանգառ։

Լեոնիդ Ենգիբարյանը (1935-1972), ով հանդես է եկել «տխուր ծաղրածու» կերպարով, կրկեսի պատմության մեջ մտել է որպես մնջախաղի փիլիսոփայության վառ ներկայացուցիչ։

Արտիստի առանձնահատուկ անհատականությունն ու ստեղծագործական ուղին ոգեշնչման աղբյուր են դարձել բազմաթիվ մարդկանց համար, ովքեր իրենց ստեղծագործությունները նվիրել են Ենգիբարյանին։

Ենգիբարյանը հայտնի է նաև որպես նովելների և կատակերգական համարների հեղինակ։ Իր ելույթներում նա լայնորեն օգտագործել է մնջախաղի, ակրոբատիկայի, լարախաղացության և աճպարարության հնարքներ։

Լրահոս
0