ԵՐԵՎԱՆ, հուլիսի 22– Sputnik. ՆՏՎ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը որոշել է լքել պաշտոնը։ Այդ տեղեկատվությունը «Կոմերսանտ» թերթին հաստատել են մեդիադաշտի երեք աղբյուրները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրանց տվյալներով` ավելի քան 10 տարի ՆՏՎ–ն գլխավորված Կուլիստիկովը որոշել է չերկարացնել իր պայմանագիրը 2016թ.–ի հունվարի 1–ից։
ՆՏՎ–ի և «Գազպրոմ մեդիայի» մամուլի ծառայություններում (մեդիահոլդինգը, որի մեջ մտնում է հեռուստաալիքը) հրաժարվել են մեկնաբանություններից։ Կրեմլում նույնպես չեն մեկնաբանել պաշտոնից հնարավոր ազատումը` նշելով, որ նախագահի աշխատակազմում բարձր են գնահատում Կուլիստիկովի պրոֆեսիոնալ հատկությունները։
ՆՏՎ–ի նոր գլխավոր տնօրենի թեկնածության հարցը դեռ որոշված չէ, գրում է հրատարակությունը։
Կուլիստոիկովն անցյալ տարվա ապրիլին Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով` «Ղրիմում իրադարձություններն օբյեկտիվ լուսաբանելու» համար։
ՆՏՎ-ի գլխավոր տնօրեն Կուլիստիկովը հրաժարական կտա
11:38 22.07.2015 (Թարմացված է: 12:05 22.07.2015)
© Sputnik / Борис Приходько
/ Բաժանորդագրվել
ԶԼՄ–ների տեղեկատվության համաձայն` ՆՏՎ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը որոշել է չերկարացնել պայմանագիրը, նոր գլխավոր տնօրենի թեկնածության հարցը դեռ որոշված չէ։