ԵՐԵՎԱՆ, հուլիսի 22– Sputnik. Հուլիսի 21–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2015/2016 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը Երևանի «Փյունիկի» և նորվեգական «Մյոլդե» թիմի միջև:
74-րդ րոպեին Զավեն Բադոյանն անհատական անցումից հետո գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 1:0, հաղորդվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի պաշտոնական կայքում:
Հանդիպումն այդպես էլ ավարտվեց, սակայն քանի որ նորվեգական ակումբն առաջին խաղում հաղթել էր 5-0 հաշվով, հենց «Մյոլդեն» էլ կշարունակի հետագա պայքարը:
Երևանի «Փյունիկը» հաղթեց նորվեգական «Մյոլդեին»
© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига Чемпионов. Тренировка ФК "Манчестер Юнайтед"
© Sputnik / Антон Денисов
/ Բաժանորդագրվել
Հանդիպման 74-րդ րոպեին Զավեն Բադոյանն անհատական անցումից հետո գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 1:0։