00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՀԿ. ծխողների ամենացածր տոկոսը արձանագրվել է Թուրքմենստանում

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցВ.Путин провел рабочую встречу с М.Чан
В.Путин провел рабочую встречу с М.Чан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը հայտնել է, որ Թուրքմենստանում ծխողների տոկոսը կազմում է ընդամենը 8% և ընդգծել է ԱՀԿ–ի և հանրապետության համագործակցության արդյունավետությունը ծխախոտի օգտագործման դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ծխողների ամենացածր տոկոսն արձանագրվել է Թուրքմենստանում` բնակչության 8%–ը, երեքշաբթի հայտնել է Աշխաբադում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ելույթ ունենալով Միջազգային բժշկական համաժողովի ժամանակ` նվիրված Թուրքմենստանի «Առողջություն» պետական ծրագրի ընդունման 20-ամյակին, նա ընդգծել է ԱՀԿ–ի և հանրապետության համագործակցության արդյունավետությունը ծխախոտի օգտագործման դեմ պայքարում։

«2011 թվականի մարտին դուք վավերացրել եք ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիան։ Մինչ այդ դուք արդեն արգելել էիք ծխելը հասարակական վայրերում։ Իսկ ԱՀԿ–ի վերջին տեսությունը բացահայտել է, որ Թուրքմենստանում ծխում է բնակչության միայն 8%–ը։ Սա ամբողջ աշխարհում ամենացածր ազգային ցուցանիշն է։ Թույլ թվեք շնորհավորել ձեզ այդ ձեռքբերումով», – ասել է Չենը` դիմելով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին։

Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ–ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության ղեկավար Վերա դա Կոստա է Սիլվանհամաժողովին ելույթ ունենալիս շնորհավորել է Թուրքմենստանի նախագահին` բնակչության ծխողների 8% ցուցանիշի ձեռքբերումով և մաղթել է հասնել 5%–ի։

Նրա կարծիքով`Թուրքմենստանում ծխախոտի դեմ հաջող պայքարը մեծ նշանակություն ունի նաև այլ երկրների համար։ «XX դարում ծխելու հետևանքով մահացել է 100 մլն մարդ, սա ավելի շատ է, քան երկու համաշխարհային պատերազմների արդյունքում միասին վերցրած։ Ներկա տեմպերը պահպանելով` ծխախոտից առաջացած մահվան թիվն ընթացիկ հարյուրամյակում կհասնի միլիարդների։ Ընդ որում, ծխախոտի օգտագործումը նվազում է զարգացած երկրներում և աճում է աղքատներում», – ասել է նա։

Համաժողովի ընթացքում ԱՀԿ–ի գլխավոր տնօրենը Թուրքմենստանի նախագահին հանձնել է շնորհակալական նամակ` առողջապահության բնագավառում և ծխախոտի դեմ պայքարի միջազգային համագործակցության մեջ մեծ ներդրումի համար։

Իր հերթին Բերդիմուհամեդովը Չենին պարգևատրել է «Բիտարապլիկ» (Չեզոքություն) շքանշանով։Թուրքմենստանում այս օրերին մեծ շուքով նշվում է «Առողջություն» պետական ծրագրի 20-ամյակը։

Այս ծրագրի իրականացման մեջ մեծ դեր ունի գործող նախագահը։

Թուրքմենստանի առաջին նախագահ Սապարմուրատ Նիյազովի կառավարման ժամանակ Բերդիմուհամեդովը, լինելով առողջապահության նախարար և կառավարության փոխվարչապետ, ըստ էության, ինքն էր որոշում առողջապահության ոլորտում պետության քաղաքականությունը։

Լրահոս
0