ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հայաստանի սահմանապահներն առաջ չեն շարժվել դեպի Վրաստանի խորքը, նրանք փոխել են տեղայնացման վայրը համապատասխան հանձնաժողովի որոշումից հետո, հուլիսի 20–ին ասել է վրացական ԱԳՆ խոսնակ Դավիդ Կերեսելիձեն ։
Նախորդ հանգստյան օրերին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը նախապատրաստել է սյուժե վրաց–հայկական սահմանի թեմայով։ Ինչպես հայտնել են Թազաքենդի (Քվեմո Քարթլի տարածաշրջան) գյուղի բնակիչները, մի քանի օր առաջ հայ սահմանապահները տեղափոխել են սահմանը Վրաստանի խորքը։
«Նրանից հետո, երբ սահմանն ապառազմականացվել է, այնտեղ տեղակայվել են հայ սահմանապահները։ Ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իրականում 10 հեկտարով սահմանագծի տեղափոխում կամ դրա փորձ չի եղել»,– ասել է Կերեսելիձեն ճեպազրույցում, հաղորդում է Sputnik–ը։
Նա միաժամանակ ասաց, որ վրաց–թուրքական սահմանի հաստատման աշխատանքներն այլ հատվածներում շարունակվում են։
Վրաստանի Մարնեուլի շրջանի վերոնշյալ գյուղի բնակիչների վրդովմունքի պատճատն այն էր, որ նրանք այլևս չեն կարող գյուղատնտեսական աշխաատնքներ կատարել այն տարածքներում, ուր նախկինում անարգել գնում էին։
Թազաքենդի գյուղ սահմանի տեղափոխման մասին տեղեկությունն ավելի վաղ հերքել էր Վրաստանի ՆԳՆ Սահմանային ոստիկանությունը։ Գերատեսչությունից պարզաբանել էին, որ գյուղից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Սադախլո սահմանային հատվածը, որն աշխատում է նույն սահմաններում, ինչ նախկինում։
Վրաստանի ԱԳՆ. Հայաստանը սահմանագիծը չի տեղափոխել Վրաստանի խորքը
спикер грузинского МИД Давид Кереселидзе
Բաժանորդագրվել
Նախորդ հանգստյան օրերին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը նախապատրաստել է սյուժե վրաց–հայկական սահմանի թեմայով։ Ինչպես հայտնել են Թազաքենդի (Քվեմո Քարթլի տարածաշրջան) գյուղի բնակիչները, մի քանի օր առաջ հայ սահմանապահները տեղափոխել են սահմանագիծը Վրաստանի խորքը