ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Սպառողական գների աճը Հայաստանում 2015 թվականի առաջին վեց ամիսներին կազմել է 5.1 տոկոս 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հունիսի արդյունքներով, 12–ամսյա գնաճն ավելացել է մինչև 5.5 տոկոս` գործնականորեն հասնելով պետբյուջեի նախատեսած գնաճի նպատակային միջակայքի (2015 թվականի համար 4% ±1,5%) վերին շեմին։
Վիճակագրական տվյալներին համապատասխան, հաշվետու ժամանակահատվածում տնտեսական ակտիվության աճը կազմել է 3.8 տոկոս 2014 թվականի հունվար–հունիսի նկատմամբ։
Վիճակագրություն. Հայաստանում գները հունվար–հունիսին աճել են 5.1%–ով
© Sputnik / Константин Чалабов
/ Բաժանորդագրվել
Սպառողական գները Հայաստանում 2015 թվականի առաջին վեց ամիսներին ավելացել են 5.1 տոկոսով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ