ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Սիրիայի և Ռուսաստանի ղեկավարությունները բանակցություններ են վարում Եվրասիական տնտեսական միությանն ու ազատ մաքսային գոտուն արաբական հանրապետության անդամակցելու վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալկին։
«Ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում Եվրասիական տնտեսական միությանն ու ազատ մաքսային գոտուն միանալու վերաբերյալ։ Մենք դրանում օգուտ և մեզ բարեկամական պետությունների հետ հարաբերությունների ամրապնդում ենք տեսնում, ինչը թույլ կտա թեթևացնել նրանց հետ տնտեսական և առևտրային կապերը»,– ասել է ալ Հալկին։
Վարչապետի խոսքով, այսօր Մոսկվայի և Սիրիայի միջև արդեն գոյություն ունեն մի շարք պայմանագրեր գազամատակարարման գործարանների, ոռոգիչ շինությունների և էլեկտրաենթակայանների կառուցման շուրջ։ 2013 թվականին ստորագրվել է նաև ռուս գործընկերների կողմից սիրիական ափին նավթային հանքավայրերի մշակման համաձայնագիր։
Համաձայնագրի առաջին փուլի գումարը կազմել է 88 միլիոն դոլար և նախատեսված է հինգ տարով, այդ ժամանակահատվածում պետք է արտադրվեն բոլոր հետախուզական աշխատանքները և ստացվեն հետագա գործողությունների բոլոր անհրաժեշտ լուծումները։
ԵՏՄ–ն տնտեսական միություն է, որը եվրասիական ինտեգրման շրջանակում 2015 թվականի հունվարի 1–ից ստեղծվել է ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի Մաքսային միության հենքի վրա։ Բացի այդ երկրներից, միության անդամ է նաև Հայաստանը։ Ներկայում ավարտվում են Ղրղըզստանի` միությանը միանալու բոլոր ընթացակարգերը։ Միությունը ենթադրում է ԵՏՄ–ի երկրներում ապրանքների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժում։
Ալ Հալկի. Դամասկոսը ՌԴ–ի հետ քննարկում է ԵՏՄ–ին Սիրիայի անդամակցության հնարավորությունը
© Sputnik / Дмитрий Виноградов
/ Բաժանորդագրվել
Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալկին կարծում է, որ Եվրասիական միությանը միանալը թույլ կտա Դամասկոսին թեթևացնել Սիրիայի հետ բարեկամական պետությունների հետ տնտեսական և առևտրային փոխգործակցությունները