ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Ունիվեր» սերիալի աստղ, դերասան Անդրեյ Գայդուլյանը դիմել է ուռուցքաբանների օգնությանը, LifeNews–ի աղբյուրների համաձայն, բժիշկները պատրաստվում են շտապ վիրահատել 31–ամյա դերասանին։
Դերասանը ստիպված է եղել դիմել բժիշկներին, քանի որ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել։ Բուժական առաջնային գործողություններից հետո բժիշկները հիվանդին միանգամից վիրահատության են ուղարկել։ Այս պահին Անդրեյ Գայդուլյանը ուռուցքաբանության կենտրոնի ախտորոշման բաժանմունքում է։
Շտապողականության պատճառը Գայդուլյանի շնչելու և խոսելու դժվարություններն են։ Բժիշկներն առայժմ դժվարանում են նշել Անդրեյի հիվանդության լրջության աստիճանը։ Ամեն ինչ կպարզվի վիրահատությունից և անհրաժեշտ բոլոր անալիզներից հետո։
Առողջական վիճակի վատացման պատճառով դերասանը ստիպված է եղել չեղյալ հայտարարել Ռուսաստանում նախատեսված մի շարք միջոցառումներ։
Դերասանի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը
Բժիշկները պատրաստվում են շտապ վիրահատել «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանին
© Sputnik / Екатерина Чеснокова
/ Բաժանորդագրվել
Գայդուլյանը շնչելու և խոսելու դժվարություններ ունի, բժիշկներն առայժմ դժվարանում են նշել Անդրեյի հիվանդության լրջության աստիճանը