00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուսկ. ԵՄ–ն պատրաստվում է գործակցել Հայաստանի հետ` հարգելով նրա անդամակցությունը ԵՏՄ–ին

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցДональд Туск во время совместной пресс-конференции
Дональд Туск во время совместной пресс-конференции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ չի պատկերացնում Հայաստանի բարեփոխումներն առանց եվրոպական օժանդակության

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Եվրոպական միությունը պատրաստ է համագործակցել ԵՄ–ի հետ` հարգելով Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցումը, երկուշաբթի ասել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում։

«ԵՄ–ն ցանկանում է ամրապնդել գործակցությունը Հայաստանի հետ նրան հետաքրքրող բոլոր ոլորտներում։ Մենք պատրաստ ենք գործակցել Հայաստանի հետ, Դա հանգեցրել է որոշակի հետևանքների, օրինակ, մեր ապագա համաձայնագիևը մի փոքր այլ կլինի, քան մենք ենթադրում էինք»,– ասաց Տուսկը։

Նա կարծում է, որ և Հայաստանը, և ԵՄ–ն գոհ կլինեն, երբ ավարտվի նոր համաձայնագրի աշխատանքը։

«Ես հպարտանում եմ, որ ներկայացնում եմ մի կառույց, որը միշտ պատրաստ է օգնել, առանց գաղափարախոսական և տնտեսական ագրեսիայի»,– ասաց Տուսկը։

Եվրախորհրդի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԵՄ «Արևելյան գործընկերության» շրջանակում անհրաժեշտ են փոփոխություններ, քանի որ այն պետք է հարմար ձևաչափ լինի ոչ միայն դրա նախաձեռնողների համար, այլ նաև Հայաստանի պես երկրների համար։

Սարգսյանն իր հերթին նշեց, որ չի պատկերացնում Հայաստանի բարեփոխումներն առանց եվրոպական օժանդակության։

«Ես չեմ պատկերացնում Հայաստանի զարգացումն առանց բաևոփոխումների, չեմ պատկերացնում Հայաստանի բարեփոխումներն առանց եվրոպական փորձի և օժանդակության։ Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ` մենք կշարունակենք սերտ գործակցությունը Եվրոմիության հետ»,– ասաց հայ նախագահը։

Ավելի վաղ ծրագրվել է, որ Երևանը ԵՄ–ի հետ 2013 թվականի նոյեմբերին «Արևելյան գործընկերույթան» վիլնյուսյան գագաթնաժողովում կստորագրի ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագիր։

Սակայն 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հայտարարել է ՄՄ–ին անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին։

Հայաստանը ԵՏՄ–ի լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին զուգընթաց։ Միությանը միանալու եզրափակիչ փուլում է Ղրղըզստանը։

Լրահոս
0