Աշխատանքի երեք շաբաթ տևած արձակուրդից հետո. Երեք շաբաթ տևած արձակուրդից հետո երկուշաբթի կբացվեն հունական բանկերը, այս մասին գրում են բոլոր առաջատար հրատարակությունները (WSJ, Guardian, Financial Times, Telegraph)։ Չնայած կպահպանվեն մի շարք սահմանափակումները, որոնք կապված են կապիտալի շարժի վերահսկման հետ։ Այդ սահմանափակումները, առաջին հերթին, վերաբերում են կանխիկացմանը, հաճախորդները հիմա հնարավորություն կունենան կատարել լրացուցիչ գործառնություններ և ստանալ անհրաժեշտ բանկային փաստաթղթերը։ Չնայած բանկային համակարգի գործունեության վերականգնման հարցում իշխանության ունեցած դրական տրամադրվածությանը, երկրի բնակիչները ավելի պրագմատիկ են տրամադրված. «Ինձ համար բանկերի բացումը ոչինչ չի փոխի։ Ես երբեք օրական 60 եվրո չեմ կանխիկացրել, այդ գումարը ինձ համար նախատեսված է մեկ շաբաթվա համար», – Guardian թերթը մեջբերում է հյուրանոցներից մեկի աշխատողի խոսքերը։
Թրամփը հրաժարվել է ներողություն խնդրել Մաքեյնի «հերոսության» հարցում ունեցած կասկածների համար. New York Times, Wall Street Journal, Washington Post ամերիկյան թերթերն ու Guardian բրիտանական թերթը գրում են ԱՄՆ–ի նախագահ թեկնածուների շրջանում տեղի ունեցած սկանդալի մասին։ Ամերիկացի միլիարդատեր և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ նախընտրական մրցարշավում նրա հակառակորդ Ջոն Մաքեյնը հերոս է համարվում միայն այն պատճառով, որ գերևարվել է Վիետնամում տեղի ունեցած պատերազմի ժամանակ։ Այս հայտարարությունը մեծ արձագանք և քննադատություն է առաջացրել Թրամփի հասցեին։ Հանրապետականները, ովքեր Մաքեյնի կողմնակիցներն են, պահանջել են, որպեսզի Թրամփը ներողություն խնդրի և հետ վերցնի իր խոսքերը, ինչից միլիարդատերը միանշանակ հրաժարվել է։
Barclays–ը մինչև 30 հազար մարդ կկրճատի. Ազդեցիկ Times–ը երկուշաբթի գրում է, որ գլխավոր–գործադիր տնօրեն Էնթոնի Ջենքինսին աշխատանքից ազատելուց հետո Barclays բրիտանական բանկը նախատեսում է առաջիկա երկու տարում ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում աշխատանքից ազատել ավելի քան 30 հազար աշխատակցի։ Ավելորդ աշխատուժի կրճատման ծրագիրը բանկի համար միակ ելքն է։ Բանկը կանոնավոր կերպով չի կատարում պլանային ցուցանիշները։ Այդ ծրագրի շրջանակում 2017 թ.–ի վերջին ընկերության հաստիքը ողջ աշխարհում կկրճատվի մինչև 100 հազարով։
MH17 տիպի ինքնաթիռի վթարի պատճառների քննության ճանապարհին կանգնած խնդիրները. Wall Street Journal թերթը երկուշաբթի գրում է դժվարությունների մասին, որոնք կապված են Ուկրաինայի տարածքում մալայզիական ինքնաթիռի վթարի քննության հարցում գոյություն ունեցած հակասությունների հետ։ Վթարի հետևանքով զոհվել էր 298 մարդ։ Համաշխարհային ԶԼՄ–ներն ակտիվորեն քննարկում են միջազգային տրիբունալի ստեղծման մասին Մալայզիայի բանաձևի նախագիծը և այս հարցով Մոսկվայի բացասական արձագանքը։
Հնարավոր է, որ Լոխնեսյան հրեշը պարզապես ձուկ է. Time հրատարակությունը գրում է մի տղամարդու մասին, ով 24 տարի հետևել է Լոխ Նես գետի ջրերին և եկել այն եզրակացության, որ հնարավոր է, որ հայտնի հրեշի պարզապես սովորական ձուկ է։ Սթիվ Ֆելթհանն ավելի քան 20 տարի առաջ թողել է աշխատանքը, հեռացել տնից և ընկերուհուց, որպեսզի հետևի «Նեսսի»–ին, սակայն երկարատև ուսումնասիրություններից հետո նա եկել է այն եզրակացության, որ հրեշը պարզապես առասպել է։
Ժաննա Նեմցովան չի վերադառնա «իր համար ոչ անվտանգ» Ռուսաստան. Ժաննա Նեմցովան Welt գերմանական հրատարակությանը տված հարցազրուցյում հերթական անգամ մեղադրել է երկրի իշխանություններին իր հոր մահվան մեջ։ Նա նաև նշել է, որ չի պատրաստվում վերադառնալ հայրենիք, քանի որ այնտեղ իր համար անվտանգ չէ։ Ժաննան նախատեսում է Համերաշխության լեհական մրցանակի միջոցներով (250 հազար եվրո) ստեղծել Բորիս Նեմցովի անվան հիմնադրամ։ Նա արժանացել է մրցանակին որպես ժողովրդավարության և քաղաքացիական ազատությունների պաշտպան։
Ամփոփագիրը պատրաստել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Արտասահմանյան ԶԼՄ–ների ամփոփագիր
Дайджест зарубежной прессы СМИ
Բաժանորդագրվել
Արտասահմանյան ԶԼՄ–ների ամփոփում. Հունաստանի բանկերի վերադարձն արձակուրդից, Նեմցովան չի վերադառնա «իր համար ոչ անվտանգ» Ռուսաստան