ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի–Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 3–7–ը կայացած «Շատտիկ-2015» միջազգային մրցույթ-փառատոնից հայ պատվիրակները վերադարձել են հաղթանակներով, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` փառատոնին մասնակցել են Հայաստանը, Ռուսաստանը, Բուլղարիան, Մոլդովան, Բելառուսը, Ուզբեկստանը, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը ներկայացնող 350 մասնակիցներ, որոնք մրցել են հինգ անվանակարգերում։
Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Վրեժ Կիրակոսյանը:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկված էին Երևանի մշակույթի պետական քոլեջի 4 մասնակից
«Պետական քոլեջի 4 մասնակիցները «Էստրադային երգեցողություն», «Ժողովրդական երգեցողություն», «Ազգագրական երգեցողություն» անվանակարգերում տարբեր տարիքային խմբերում արժանացել են գլխավոր մրցանակների», – նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։։
Մասնավորապես, Համլետ Հովհաննիսյանն արժանացել է գլխավոր մրցանակի` Գրան պրիի, Անի Սարգսյաննը Ալեքսեյ Ունանյանը, Սուսաննա Վարդանյանն արժանացել են առաջին մրցանակների։
«Հայ պատվիրակները նաև անվանական հրավերներ են ստացել մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների և փառատոնների», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Շատտիկ-2015» միջազգային մրցույթ-փառատոնից հայ պատվիրակները վերադարձել են հաղթանակներով
© Sputnik / Кирилл Каллиников
/ Բաժանորդագրվել
Փառատոնին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիաի, Մոլդովայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Լատվիայի, Լիտվայի, Ղազախստանի պատվիրակները