ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20– Sputnik. Ժողովրդական պատգամավոր Բորիս Ֆիլատովը Facebook–ի միջոցով կոպիտ պատասխան է հղել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պարզվեց, որ «միլիոնների հույսը» և «կաշառակերների սպառնալիքը» սովորական սնապարծ թութակ է, որը եկել է աջակցելու Չերնովեցկու «երիտասարդ թիմից» 30–ամյա կաթնակերին։ Երիտասարդ ցինիկ մեկին, ով իշխանություն է մտել մարդկանց արյան և հույսերի վրա։ Սրիկայի, ով տապալել է Չերնիգովին փողերով և հրացաններով»,– գրել է նա։
Ֆիլատովն ընդգծում է, որ Ուկրաինային պետք չեն արտասահմանյան «մասնագետներ», քանի որ նրանք ցանկանում են միայն բավարարել իրենց հիվանդ հավակնությունները, այլ ոչ թե օգնել երկրին։
Պարզաբանելով Սահակաշվիլու նկատմամբ ունեցած վերաբերմունքը` Ֆիլատովը չի խուսափել նաև անպարկեշտ լուտանքներից։
Նախօրեին համացանցում հայտնվել է տեսանյութ, որը ներկայացնում է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Բորիս Ֆիլատովի, Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլու և «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» ներկայացուցիչ Սերգեյ Բերզենկոյի միջև վիճաբանության պահը։
Ֆիլատովը մեղադրել է Բերեզենկոյին «փող բաժանելու» մեջ, սակայն նրան պաշտպանել է Սահակաշվիլին` անպարկեշտ արտահայտություններ հղելով Ֆիլատովի հասցեին։
Կոլոմոյսկու նախկին տեղակալը Սահակաշվիլուն սնապարծ թութակ է անվանել
© Sputnik / Павел Паламарчук
/ Բաժանորդագրվել
Նախօրեին Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Բորիս Ֆիլատովի և Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլու միջև վեճ է ծագել, որի ընթացքում Սահակաշվիլին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել Ֆիլատովի հասցեին։