ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20– Sputnik. Հուլիսի 19-20-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, Երևանի Մուշավան թաղամասի վերջնամասում այրվել 4 հա խոտածածկույթ, Վիլնյուսի փողոցի թիվ 57 շենքի մոտակայքում` 2000 քմ, Նարեկացի թաղամասում գտնվող եկեղեցու մոտակայքում` 350 քմ, Սարի թաղի 5-րդ փողոցի թիվ 67 հասցեում գտնվող Խ.Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցի մոտակայքում` 500 քմ, Նոր Խարբերդի եկեղեցու մոտակայքում` 2.5 հա, Ավանի հին գերեզմանատանը` 8000 քմ բուսածածկույթ, Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի մոտակայքում` 1.2 հա բուսածածկույթ, 10 ծառ և 20 կոճղ, Տիտոգրադյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում` 200 քմ, Ռուբինյանց և Լեփսիուսի փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ, մոտ 20 ծառ և ջերմահարվել մոտ 30 ծառ:
Արարատի մարզի Նորաբաց գյուղի «Նորաբաց» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 7 ծառ, Նիզամի գյուղի պոմպակայանի մոտակայքում` 4200 քմ և ջերմահարվել՝ 5 շարք խաղողի վազ և 1 ծիրանենի, Կյանք գյուղի վերջնամասում` 16000 քմ և մասամբ ջերմահարվել են 30 ծիրանենի, Ոստան գյուղի թիվ 6-րդ փողոցի վերջնամասում` 1000 քմ, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում` 5 հա խոտածածկույթ, ջերմահարվել` 20 ծառ, Կոտայք գյուղի 13-րդ փողոցում` 1500 քմ, Արգել գյուղում գտնվող զորամասի մոտակայքում` 10 հա, Արամուս գյուղի գերեզմանատան մոտակայքում` 1 հա, Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 8 հա խոտածածկույթ, ջերմահարվել ` 25 ծառ, Արզնի գյուղի 15-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի այգում` 2000 քմ խոտածածկույթ և ջերամահարվել` մոտ 45 ծառ, Զորավան գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու 9-րդ շենքի մոտակայքում` 1500 քմ խոտածածկույթ, ջերմահարվել` 2 ծառ, Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում` 800 քմ բուսածածկույթ, ջերմահարվել` 27 ծառ, Ջրաբեր և Կապուտան գյուղերի մոտակայքում` 3 հա գարու չհնձած, 5 հա գարու հնձած և 1 հա հաճարի չհնձած արտ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում` 400 քմ, Աշտարակ քաղաքի գերեզմանատանը` 2000 քմ, Ներքին Սասնաշեն գյուղում` 3 հա, Տավուշի մարզի Տավուշ գյուղի դաշտերում` 4000 քմ, Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի գերեզմանում` 1200 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Հայաստանի տարբեր տարածքներում հրդեհներ են բռնկվել
© Sputnik / Андрей Александров / Անցնել մեդիապահոցГомельская область - зона отчуждения Чернобыльской АЭС
© Sputnik / Андрей Александров
/ Բաժանորդագրվել
Հուլիսի 19-20-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ