00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. Դեպի Եվրոպա Իրանի ճանապարհը կլինի բարդ և երկար

© SputnikИран
Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով` Իրանի և Եվրոպայի միջև կապերի վերականգնումը բարդ և երկարատև գործընթաց է։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի– Sputnik.  Իրանի միջուկային խնդրի (ԻՄԽ) վերաբերյալ համաձայնագրի ձեռք բերումը արմատապես կփոխի ռազմավարական իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում` տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը, շաբաթ օրը մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Նախորդ երեքշաբթի Վիեննայում հաջողությամբ ավարտվել են Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բարդագույն բանակցությունները։ Ընդունվել է  գործողությունների ծրագիր, որի հաջորդաբար կատարումը Իրանից ամբողջապես կհանի ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի տնտեսական և ֆինանսական պատժամիջողները։ Միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունները սկսել են ավելի քան տասը տարի առաջ։

«Իրանի համար սա Եվրոպա տանող ճանապարհ է, սակայն այս գործընթացը քաղաքական տեսանկյունից կլինի շատ բարդ և երկարատև, Իրանի դիվանագետների հետ բանակցությունները միշտ բարդ են անցնում», – ասել է Շիրինյանը։

Քաղաքագետն ընդգծել է, որ ԱՄՆ–ն պահպանել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման իր իրավունքը։

«Բացի այդ, Ռուսաստանում կուտակվել են մի շարք սեփական խնդիրներ, Հայաստանում` նույնպես։ Կարծում եմ, հարկ չկա սպասել արագ և էական փոփոխությունների», – կարծում է Շիրինյանը։

Քաղաքագետը խորհուրդ է տվել հայկական կողմին շատ չոգևորվել, քանի որ Իրանի հարցում դեռ շատ անորոշություններ կան, պետք է շարունակական պայքարի պատրաստ լինել, քանի որ դա միակ ճանապարհն է դրական արդյունքների հասնելու համար։

Իր հերթին իրանցի փորձագետ Պույա Հոսեյնին ընդգծել է, որ ԻՄԽ համաձայնագիրը համաշխարհային նշանակության կարևորագույն իրադարձություն է դարձել, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։

«Սա, անկասկած, զգալի ազդեցություն կունենա նաև Հայաստանի` Իրանի համար տարածաշրջանում բարեկամական երկրի, տնտեսության վրա», – ավելացրել է նա։

Հոսեյնիի խոսքերով` Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Իրանի և Եվրոպայի միջև, մասնավորապես, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհի և Իրան–Հայաստան երկաթգծի կառուցումը մեծ դեր կունենա երկու երկրների տնտեսությունների զարգացման համար` կապելով ԻԻՀ–ն Եվրոպայի և ԵՏՄ երկրների հետ։

Լրահոս
0