00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄՀԶՀԿ–ն բացահայտել է Հայաստանի ազգային անվտանգության համար տասը վտանգավոր կազմակերպություններ

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետազոտությունը բացահայտել է մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 18 – Sputnik. Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը (ՄՀԶՀԿ) ուսումնասիրություն է անցկացրել, որի արդյունքներով Հայաստանի ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող ՀԿ–ների ցուցակ է կազմվել, շաբաթ մամուլի ասուլիսին հայտնել է ՄՀԶՀԿ–ի նախագահ Արման Ղուկասյանը։


Նրա խոսքերով` այդ ցուցակում տասնյակ կազմակերպություններ են, այդ թվում` «Եվրասիա–համագործակցություն» հիմնադրամը, «Բաց հասարակություն –Հայաստան» հիմնադրամը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան», «Ապագան քոնն է» ՀԿ–ն, «Կանանց աջակցման երևանյան կենտրոնը», «Կանանց ռեսուրսային կենտրոնը» և PINK կազմակերպությունը։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտներ. հնարավո՞ր է արդյոք նրանց օգտագործումը Հայաստանում   պետական հեղաշրջում անելու համար» թեմայով ուսումնասիրությունն անցկացվել է այս տարվա մայիս–հունիսին Երևանում և Հայաստանի շրջաններում սոցիոլոգիական հարցման հիման վրա։ Հարցվել է 553 մարդ, որոնց 67%-ը` երիտասարդներ։

Հետազոտության մեջ ուսումնասիրվել է հասարակական կազմակերպությունների փորձը և նրանց դերը Վրաստանում, Ուկրաինայում և Ղրղըզստանում գունավոր հեղափոխությունների կազմակերպման մեջ, ներկայացվել է Հայաստանում հասարակական կազմակերպությունների բնութագիրն ու գործունեությունը, որոնք ֆինանսավորվում են արտասահմանյան գրանտների հիման վրա։

«Հետազոտությունը ցույց է տվել, որ մեխանիզմները, որոնք կիրառում են ԱՄՆ և արևմուտքի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, տարբեր երկրներում նույնն են։ Դա երկրում ներքին իրավիճակի ապակայունացումն է, տարվող աշխատանքն է երիտասարդության հետ, որին ներշնչվում է այն գաղափարը, որ նա կարող է դառնալ բարեփոխումների կազմակերպիչ», – ասել է Ղուկասյանը։

ՄՀԶՀԿ նախագահի խոսքերով` ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ Հայաստանում կա բողոքող զանգված, գրեթե բոլոր բնակիչները դժգոհ են իրավիճակից։ «Շատերը պատրաստ են փողոց դուրս գալ և պայքարել անարդարության դեմ։ Հայաստանում ցանկացած միջադեպ քաղաքականացվում է», – ասել է նա։

Նրա խոսքերով` հետազոտության արդյունքները հաշվի առնելով` Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը հանդես է եկել մի շարք առաջարկներով։ Մասնավորապես, առաջարկվում է պետության վերահսկողության տակ վերջ դնել հասարակական կազմակերպությունների չվերահսկվող աճին` անվտանգության ապահովման և Հայաստանի շահերի պաշտպանման նպատակով։

«Անհրաժեշտ է ՀԿ–ների գործունեությունն ուղղել դեպի հասարակության համար կարևոր խնդիրների լուծմանը, ինչպես նաև համակարգ մշակել, որը թույլ չի տա արտաքին ուժերին ազդել ներքին սոցիալական և քաղաքական կյանքի վրա տարբեր հասարակական կազմակերպությունների և սոցիալական շարժումների գործունեության միջոցով», – ասել է Ղուկասյանը։

Լրահոս
0