ԵՐԵՎԱՆ, հուլիսի 18– Sputnik. Հուլիսի 18-ին Կարապի լճի հարակից տարածքում «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակում կմեկնարկի ավանդական դարձած ձմերուկի ամենամյա փառատոնը, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնը համախմբում է ոչ միայն ձմերուկի սիրահար երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, այլև ուրախ խաղերի և տարաբնույթ մրցույթների սիրահարներին
Փառատոնի շրջանակում կազմակերպված համերգին ելույթ կունենան հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր, ելույթներից զատ, տոնախմբության մասնակիցներին ձմերուկ կհյուրասիրեն:
Այս տարի նույնպես սպասարկման ոլորտի տարբեր ընկերություններ կներկայացնեն ձմերուկի ձևավորման իրենց ինքնատիպ տարբերակները:
Երևանի քաղաքապետարանը փառատոնի կազմակերպման աջակից ընկերությունների հետ մրցանակներ և նվերներ է պատրաստել ակտիվ, ինչպես նաև ինքնատիպ մասնակիցների համար:
Նվերներ կստանան նաև փառատոնին ամենամեծ և ամենափոքր ձմերուկները ներկայացրած մասնակիցները:
Անցած տարի Ձմերուկի փառատոնը տեղի է ունեցել Երևանում հուլիսի 11–ին։
Ձմերուկի փառատոնը տեղի կունենա Երևանի Կարապի լճում շաբաթ օրը
© Photo : official site of Yerevan municipalityФото с фестиваля арбуза 2014 года, организованного ереванской мэрией
© Photo : official site of Yerevan municipality
Բաժանորդագրվել
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում ձմերուկի փառատոնը կմիավորի մայրաքաղաքի բնակիչներինև հյուրերին