00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականներ. Երկրի ամպերի կեսն օվկիանոսի պլանկտոնի կենսագործունեության արդյունք է

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցБухта Халонг во Вьетнаме
Бухта Халонг во Вьетнаме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Terra զոնդն օգնել է գիտնականներին պարզել, որ ամպերի մոտ կեսն իր ծագումով պարտական է Երկրի օվկիանոսների ֆիտոպլանկտոնի կենսագործունեությանը, որի բջիջները մթնոլորտ են արձակում հսկայական թվով աէրոզոլներ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ձյունաճերմակ ամպերի մոտ կեսն իր ծագմամբ պարտական է Երկրի օվկիանոսների ֆիտոպլանկտոնի կենսագործունեությանը, որը մթնոլորտ է արտանետում հսկայական թվով աէրոզոլներ, որոնցից «աճում» են ամպերը։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտնում են ֆիզիկոսները Science Advances ամսագրում տպագրված հոդվածում։

Գիտնականներն առայժմ վիճում են, թե ինչպես և ինչու են ջրի գոլորշիները մթնոլորտում վերածվում տարբեր տեսակի ամպեր ձևավորող կաթիլների, բայց կարծում են, որ այս գործընթացը չի կարող սկսվել ինքնաբերաբար։ Դրա համար անհրաժեշտ են հեղուկացման «սաղմեր», որոնց կպչում են ջրի առաջին մոլեկուլները, որոնք այնուհետև իրենց են ձգում մյուսները և կաթիլ ձևավորում։

Նմանատիպ սաղմերի դերում կարող են հանդես գալ փոշեհատիկները, միկրոօրգանիզմներ կամ հրաբուխների արտանետումների և մեքենաների արտանետումների սաթի ու մրի մասնիկներ։ Վերջին մի քանի տասնամյակներում ֆիզիկոսները վկայություններ են գտել դրա օգտին, բայց նրանց չի հաջողվել բացատրել, թե ինչպես են ամպերը հայտնվում այնտեղ, որտեղ փոշի, ավտոմեքենաներ կամ հրաբուխներ չկան` օվկիանոսների կամ անտառների վերևում։ 2009 թվականին որոշ ֆիզիկոսներ նույնիսկ սկսեցին կասկածել, որ ամպերի ծագմանը մասնակցում են տիեզերական ճառագայթները։ 

Սյուզաննա Բերոուզը (Susannah Burrows)Ռիչլենդի խաղաղօվկիանոսյան հյուսիս–արևմտյան ազգային լաբորատորիայից և նրա գործընկերները հնարավոր բացատրություն են գտել այդպիսի ամպերի գոյությանը և բացահայտել են դրանց ձևավորման հարցում կյանքի անսպասելի դերը` ուսումնասիրելով համաշխարհային օվկիանոսի անտարկտիկական ջրերի լուսանկարները, որոնք ստացվել են կլիմայական Terra արբանյակի օգնությամբ։

Ինչպես նշում են գիտնականները, այսպես կոչված, «Հարավային օվկիանոսը» մեր մոլորակի ամենաամպոտ վայրերից է, ինչը, ըստ էության, գրավել է Բերոուզի խմբի անդամների ուշադրությունը։ Դրա ջրերը ցամաքի բոլոր տարածքներից մեծ հեռավորության վրա են, բացի Անտարկտիդայից, ինչը թույլ է տվել հետևել նրան, թե ինչպես են ծնվում ծովային աէրոզոլների զանազան տեսակներ։

Դրանց թվում են օվկիանոսի գոլորշիացող ջրի մակերևույթից քշվող աղի մասնիկները, ինչպես նաև ծծումբի միացությունները և օրգանական տարբեր միկրոմասնիկներ, որոնք արտանետում է ֆիտոպլանկտոնը։ Օգտագործելով Terra–ի հավաքած տվյալները, ինչպես նաև մի շարք վիճակագրական բանաձևեր և հնարքներ` Բերոուզը և նրա գործընկերները գնահատել են աէրոզոլների այդ յուրաքանչյուր աղբյուրի  «ներդրումը» ամպերի առաջացման մեջ։

Պարզվել է, որ ֆիտոպլանկտոնն առաջացրել է օվկիանոսի մակերևույթին ծնված աէրոզոլի մասնիկների գրեթե կեսը, ինչը հատկապես դրսևորվել է Երկրի հարավային կիսագնդում ամառային և աշնանային սեզոններին, երբ ծաղկում է պլանկտոնը։ Այդ մասնիկները ոչ միայն օգնել են ամպերի ձևավորմանը, այլ դրանք ավելի փայլուն և ճերմակ են դարձրել, ավելի նկատելի մարդու աչքի համար։

Ընդհանուր առմամբ, եթե նայենք ամբողջ մոլորակին, պլանկտոնի ծաղկելը մոտ կրկնակի ավելացրել է մթնոլորտում ամեն ամառ աէրոզոլային մասնիկների թիվը։ Դրանց առաջացրած խիտ ամպերը, իրենց հերթին, տիեզերք են անջատել մոտ չորսական վատտ էներգիա, որը փոխանցվում է արևային ճառագայթներով Երկրի յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա, ինչը սառեցնում է մոլորակը։

«Հարավային օվկիանոսը հսկայական դեր է խաղում Երկրի գլոբալ կլիմայական համակարգի աշխատանքում, և մենք հույս ունենք, որ մեր բացահայտումը կօգնի ավելի լավ հասկանալու, թե որքան ուժեղ է մեր մոլորակն արձագանքում ջերմոցային գազերին»,– եզրափակել է Բերոուզը։


Լրահոս
0