ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի– Sputnik. Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարան բակալավրիատի քաղաքագիտության ծրագրով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Նորվեգիայի համալսարանի ղեկավարությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրեյվիկը հայտ էր ներկայացրել հունիսի կեսին։ Ինչպես հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը, հղում անելով Օսլոյի համալսարանին, ահաբեկիչն ուսումը կստանա իր բանտախցում։
Համալսարանի ռեկտոր Օլե Փեթեր Օթերսենը (Ole Petter Ottersen) ուրբաթ հայտարարել է, որ «Նորվեգիայի բոլոր բանտարկյալները հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ստանալ Նորվեգիայում, եթե նրանց պատրաստվածության մակարդակը համապատասխանում է ընդունող հանձնաժողովի պահանջներին»։
Երկու տարի առաջ Բրեյվիկը չէր ընդունվել, քանի որ ընդունող հանձնաժողովը բավարարված չէր նրա պատրաստվածության մակարդակով, հաղորդում է գործակալությունը։
Բրեյվիկը 2011 թ.–ի հուլիսի 22–ին կազմակերպել էր պայթյուն Օսլոյի կառավարական թաղամասում, ինչի հետևանքով զոհվել էր ութ մարդ, ինչպես նաև` հրաձգություն Նորվեգիայի աշխատավոր կուսակցության երիտասարդական ճամբարում, որը գտնվում է Ուտյոյա կղզում, ինչի հետևանքով զոհվել էր 69 մարդ։ Ահաբեկիչը դատապարտվել էր 21 տարվա ազատազրկման, սակայն բանտարկության ժամկետը կարող է երկարաձգվել անորոշ ժամանակով։
Ահաբեկիչ Բրեյվիկը համալսարանում քաղաքագիտություն է ուսումնասիրելու
17:16 17.07.2015 (Թարմացված է: 17:28 17.07.2015)
Андерс Брейвик
Բաժանորդագրվել
Անդերս Բրեյվիկը ուսումը ստանալու է իր բանտախցում։ Նա երկու տարի առաջ արդեն փորձել էր ընդունվել համալսարան, սակայն այն ժամանակ ընդունող հանձնաժողովին չէր բավարարել նրա պատրաստվածության մակարդակը