00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՐՄԵՆԱԼ գործարանն ավելի քան 230 հազ. տոննա արտադրանք է տվել 15 տարվա աշխատանքի ընթացքում

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցПроизводство фольги на заводе "Русал Саянал"
Производство фольги на заводе Русал Саянал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ներկայում մշակվում է «ԱՐՄԵՆԱԼ – 40 000 տոննա» ծրագիրը։ Այդ բարձր ցուցանիշին գործարանը մտադիր է հասնել 2017-2020 թվականներին, ասաց գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՌՈՒՍԱԼ ալյումին արտադրող խոշորագույն ընկերությունների կազմում ընդգրկված ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղի գործարանը 15 տարվա աշխատանքի ընթացքում արտադրել է ավելի քան 230 հազար տոննա արտադրանք, որից մոտ երկու երրորդը` վերջին հինգ տարիներին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ձեռնարկության տարեկան արտադրության ծավալն աճել է 2000 թ. 768 տոննայից մինչև մոտ 30 հազար տոննա՝ 2014 թվականին։

«Նման արդյունքի հնարավոր եղավ հասնել ՌՈՒՍԱԼ-ի ներդրումների հաշվին, որոնց ծավալը 15 տարվա ընացքում գերազնցեց 130 մլն դոլարը»,– ասվում է հաղորդման մեջ։

ԱՐՄԵՆԱԼ-ի համար առավել արգասաբեր դարձան 2010-2015 թվականները: Այս ժամանակահատվածում արտադրության ծավալները և մեկ աշխատողին բաժին ընկնող արտադրանքը աճեցին 1,5 անգամ, փայլաթիթեղի հաստությունը նվազեց 17,5 միկրոնից մինչր 13 միկրոն, արտաքին խոտանը նվազեց 22,5 անգամ, իսկ միջին ամսական աշխատավարձ աճեց ավելի քան 2 անգամ՝ մինչև 370 հազար դրամ:

Ինչպես ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը, 2015-2016 թվականներին ձեռնարկությունը կավարտի «Ռազմավարություն 33 600 տոննա»-ի իրագործումը:

«Ներկայում մշակվում է «ԱՐՄԵՆԱԼ – 40 000» ծրագիրը: Այս բարձր ցուցանիշին գործարանը նախատեսում է հասնել 2017-2020 թվականներին»,– ասաց նա։

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում ՌՈՒՍԱԼ ընկերության կողմից 2000 թ. Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» գործարանների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ-ի Փաթեթավորման դիվիզիոնը:

Լրահոս
0