ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանի տարածքում 2015 թվականի ամռանը գրանցվել են տեղումներ նորմայից ցածր, ընդ որում ջերմային ֆոնը գերազանցում է նորման, ուրբաթ մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի Հիդրոմետ ծառայության Հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
«Չնայած այն բանին, որ Հայաստանի հարավային շրջաններում մոտ օրերս անձրևներ են սպասվում, այնուամենայնիվ հարկ է նշել, որ այս տարին տարբերվում է տեղումների համեմատաբար ավելի քիչ քանակությամբ և օդի ավելի բարձր ջերմաստիճաններով», – նշել է նա։
Պետրոսյանի խոսքերով` հուլիսի երկրորդ կեսը կլինի համեմատաբար ավելի զով, սակայն տեղումների քանակը նորմայից ցածր կմնա։
Օդերևութաբանը նաև նշել է, որ շոգ եղանակից պաշտպանվելու նպատակով և արևահարվելուց խուսափելու համար անհրաժեշտ է հետևել որոշ հեշտ ու ընդհանուր կանոնների` խուսափել արևի ուղղիղ ճառագայթներից ցերեկային ժամերին, օգտագործել շատ հեղուկ և միրգ։