ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» և շվեդական ԱԻԿ-ի ֆուտբոլային խաղն ավարտվել է վերջինիս հաղթանակով, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2015/2016 թթ. խաղարկության Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Տելե 2 Արենա» մարզադաշտում։
Խաղի 25-րդ րոպեին շվեդական ակումբի ֆուտբոլիստները վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն Բանգուրայի հարվածից հետո Վսեվոլոդ Երմակովը կարողացավ ետ մղել գնդակը:
«Այդուհանդերձ, 29-րդ րոպեին Հենոկ Գոյտոմն առաջ մղեց դաշտի տերերին՝ 1:0: 69-րդ րոպեին «Շիրակը» մնաց 10 ֆուտբոլիստներով, երբ խաղադաշտից հեռացվեց Արման Հովհաննիսյանը, իսկ 80-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը գյումրեցիներին թողեց 9 ֆուտբոլիստներով՝ կարմիր քարտ ցույց տալով Գոռ Մալաքյանին»,– նշվում է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդման` 83-րդ րոպեին տանտերերը ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք, և Հենոկ Գոյտոմը դուբլ ձևակերպեց խաղում՝ 2:0: 85-րդ րոպեին գյումրեցիները մնացին 8 ֆուտբոլիստով, երբ խաղադաշտից հեռացվեց Անդրանիկ Բարիկյանը: Խաղն ավարտվեց ԱԻԿ-ի հաղթանակով 2:0 հաշվով:
Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին:
«Շիրակը» պարտվեց շվեդական ԱԻԿ-ին
© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига Чемпионов. Тренировка ФК "Манчестер Юнайтед"
© Sputnik / Антон Денисов
/ Բաժանորդագրվել
«Շիրակ» - ԱԻԿ խաղն ավարտվել է «ԱԻԿ–ի» հաղթանակով` 2։0 հաշվով, խաղի ավարտին գյումրեցիները խաղում էին 8 ֆուտբոլիստով։