ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Չոր և պարզ եղանակ է սպասվում Հայաստանի բոլոր շրջաններում և Երևանում հուլիսի 19-21-ը, հայտնում է Հայպետհիդրոմետը։
Ընդ որում հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վրկ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-18-ին կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում հուլիսի 17-21-ը սպասվում է 29-33 աստիճան տաքություն։
Ներկա պահին Երևանում փոփոխակի ամպամածություն է, սնդիկի սյունը ցույց է տալիս 26 աստիճան։
Օդերևութաբաններ. առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում կիրակի օրվանից
10:23 17.07.2015 (Թարմացված է: 10:31 17.07.2015)
© Sputnik / Папикьян
/ Բաժանորդագրվել
Կարճատև անձրևներից և ամպրոպներից հետո Հայաստանի ողջ տարածքում կարձանագրվի պարզ եղանակ կիրակի օրվանից