00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարար. հայկական բանակը պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգության

Բաժանորդագրվել
«Դեպի Հայք» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը նշեց, որ ծրագրի շրջանակում Հայաստան այցելող սփյուռքահայ երիտասարդներն ունեն մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ ծանոթանալ հայրենիքին և սատար լինել նրան:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 16– Sputnik. Հուլիսի 16-ին ՊՆ վարչական համալիրում կայացավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին և կարևորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտեց, որ Հայաստան այցելող մեր հայրենակիցները միշտ էլ ցանկալի հյուր են ՀՀ պաշտպանության նախարարությունում, և ուրախալի է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայ երիտասարդներ, ապրելով տարբեր երկրներում, այնուամենայնիվ, իրենց գաղափարական ուղղվածությունը, դաստիարակությունը և հիմնական ճանապարհներն ուղղում են դեպի մայր հայրենիք ու մշտապես ձգտում են իրենց ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում:

Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաև ԶՈՒ հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և այլ երկրների միջև առկա ռազմական համագործակցության առանցքային ուղղությունները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց այն իրողությունը, որ հայկական բանակն օրեցօր կատարելագործվում է  և պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգության:

Հանդիպման շրջանակում պաշտպանության նախարարը պատասխանեց նաև սփյուռքահայ երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, միջպետական ռազմական համագործակցությանն ու ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականությանը:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, շեշտելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը` ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման և հզորացման գործին:

«Դեպի Հայք» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ ծրագրի շրջանակում Հայաստան այցելող սփյուռքահայ երիտասարդներն ունեն մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ ծանոթանալ հայրենիքին և սատար լինել նրան:

Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները, անկեղծ և անկաշկանդ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին, նրա հետ հուշանվերներ փոխանակեցին և հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:

Լրահոս
0