ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի– Sputnik. Հունաստանին եվրագոտուց ժամանակավորապես բացառելու պահանջները սխալ են հինգշաբթի Բեռլինում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է Գերմանիայի տնտեսության ուսումնասիրության ինստիտուտի ղեկավար Մարսել Ֆրացշերը։
«Կարծում եմ, որ Հունաստանի ժամանակավոր բացառման պահանջը սխալ է, այն անարդյունավետ է ինչպես Հունաստանի, այնպես էլ Գերմանիայի և Եվրոպայի համար», – ասել է Ֆրացշերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե դա դառնա պաշտոնական դիրքորոշում, իսկ ես դեռ նման կոչեր չեմ լսել կանցլեր Անգելա Մերկելիս, ապա ես լրջորեն կմտահոգվեն իրադարձությունների նման զարգացման կապակցությամբ։ Այն կարող է լուրջ հարված հասցնել եվրոյին` որպես հուսալի, կայուն արժույթի», – ավելացրել է Ֆրացշերը։
Բրյուսելում եվրախմբի շրջանակներում կայացած բանակցությունների ժամանակ ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն առաջարկել է հինգ տարով բացառել Հունաստանը եվրագոտուց, եթե երկիրը հրաժարվի հետագա բարեփոխումներից և վարկատուների պայմանները կատարելուց։
Երեքշաբթի` հուլիսի 14–ին նս կրկնել էր, որ համարում է, որ այս առաջարկը հունական ճգնաժամի «լավագույն լուծումն է»։
Գերմանիայի տնտեսության ուսումնասիրության ինստիտուտի ղեկավարի խոսքաով` եվրագոտուց Հունաստանի բացառումը չի լուծում երկրի տնտեսական վիճակը փրկելու երկու գլխավոր խնդիրները, այն է` չի ուժեղացնի հունական տնտեսության մրցունակությունը և չի նպաստի հունական տնտեսության արդիականացմանը։
Տնտեսագետ. Հունաստանին եվրագոտուց ժամանակավորապես բացառելու պահանջները սխալ են

© dpa
Բաժանորդագրվել
Գերմանացի տնտեսագետ Մարսել Ֆրացշերը կարծում է, որ եվրագոտուց Հունաստանի ժամանակավոր բացառումը անարդյունավետ կլիներ ինչպես Հունաստանի, այնպես էլ Եվրոպայի համար