00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում տեղի կունենա «Մինաս և Նարեկ Ավետիասյան. Մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» պատկերագրքի շնորհանդեսը

Բաժանորդագրվել
Պատկերագիրքը հրատարակվել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ջանքերով և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի–Sputnik. Հուլիսի 19–ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա «Մինաս և Նարեկ Ավետիասյան. Մոդեռնը և ավանգարդը  Հայաստանում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը, որի ժամանակ  արվեստասեր հասարակությանը կներկայացվի Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք: Ջաջուռ» կտավը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` շնորհանդեսի ժամանակ այցելուներին հնարավորություն կընձեռնվի հանդիպել Մինաս Ավետիսյանի կրտսեր որդու՝ Նարեկ Ավետիսյանի հետ։

2015 թվականի հուլիսի 20-ին լրանում է հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 86-ամյակը:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը, համագործակցելով Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանի հետ, նկարչի 85-ամյա հոբելյանի շրջանակներում 2014 թվականի փետրվարի 21-ին ներկայացրել էր «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» խորագիրը կրող ինքնատիպ ցուցահանդեսը:

«Ցուցահանդեսի շրջանակներում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ջանքերով և Մորիցբուրգ թանգարանի աջակցությամբ հրատարակվեց եռալեզու (գերմաներեն, հայերեն, անգլերեն) պատկերագիրք, ուր տեղ են գտել Մինասի կյանքն ու ստեղծագործական ուղին լուսաբանող տարբեր նյութեր և բացառիկ լուսանկարներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պատկերագրքում ընդգրկված է նաև նկարչին նվիրված էսսե, որտեղ արվեստի պատմության գերմանացի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր Վիլհեմ Շլինկը բարձր է գնահատում Մինասի արվեստը՝ այն դիտարկելով միջմշակութային համատեքստում:

Լրահոս
0