ԵՐԵՎԱն, 15 հուլիսի– Sputnik. Հուլիսի 14–ին Իրանը և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները, ինչպես նաև Գերմանիան (Р5+1) համաձայնագիր ստորագրեցին Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ապագայի մասին։ Երկարատև պատժամիջոցներից և բանակցություններից հետո Իրանը հնարավորություն կունենա վերադառնալ քաղաքակիրթ հանրության ընտանիք։ Իսկ հանրության քաղաքակրթության աստիճանի մասին հարցը առանձին զրույցի թեմա է, գրում է Արիել Քոհենը (Ariel Cohen) «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հոդվածում, որը հրապարակվել է inoСМИ կայքում։
Միջուկային զենքի ստեղծման ծրագրերի մշակումներից ժամանակավոր հրաժարվելու դիմաց Իրանը կստանա «բանակցային» երկրի կարգավիճակ։ Բրազիլիայի, Ճապոնիայի և Գերմանիայի պես Իրանը հնարավորություն կունենա կարճ ժամանակում ստանալ միջուկային զենք։
Այս համաձայնագիրը Մերձավոր Արևելքում կհանգեցնի կրիտիկական և արագ փոփոխությունների։ Պատժամիջոցների վերացումը, ավելի քան 100 մլրդ սառեցված դոլարների վերադարձը, օտարերկրյա ներդրումների և նոր տեխնոլոգիաների նկատմամբ հասանելիությունը թույլ կտան Իրանին զարգացնել տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նավթագազային համալիրն ու նավթաքիմիան։ Ավիացիոն ոլորտը կհամալրվի նոր արտադրամասերով և նոր ինքնաթիռներով։ 2020 թ.–ին Իրանը հնարավորություն կունենա մասնակցել կոնվենցիոնալ զենքի առուվաճառքին։
Համաձայնագրով բազմաթիվ անգամ կրճատվում է հարստացված ուրանի ծավալը Իրանի տարածքում, դրա մեծ մասը կտեղափոխվի Ռուսաստան, համաձայնագրով երեք անգամ կկրճատվի ցենտրիֆուգաների քանակը։ Ինչպես նշում է Օբամայի վարչակազմը, այս ամենի արդյունքում կավելանա այն ժամանակահատվածի տևողությունը, որը կպահանջվի Իրանից միջուկային զենքի պոտենցիալ արտադրության համար` 2–3 ամսից դառնալով մեկ տարի։
Մենք չգիտենք, թե ինչ կլինի տասը տարի հետո, երբ համաձայնագրի ժամկետը լրանա։ Դժվար է հաշվարկել միջազգային քաղաքականության ղեկի կտրուկ շրջադարձերի հետևանքները։ Օբաման որպես քաղաքական ժառանգություն ցանկանում է թողնել Իրանի «ընտելացումը», նրա վերադարձը պատժամիջոցների «սառցախցիկից»։
Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Չէ՞ որ հրաժարվելն ահաբեկչությանն աջակցելու գաղափարից և Իսրայելի հետ հարաբերությունների լավացումը չդարձան մոի միջուկային համաձայնագրի մի մասը։ Համաձայնագրի հակառակորդները նշում են, որ Իրանի կողմից պայմանագրի սպասվելիք խախտումները, ՄԱԳԱՏԷ–ին խաբելու ապագա փորձերը, ինչպես նաև հարևանների նկատմամբ ագրեսիայի և վնասակար գործունեության ակտերն ամերիկյան հասարակությանը և աշխարհին ցույց կտան, որ Վաշինգտոնն արեց հնարավոր ամեն ինչ` այաթոլաններին խաղաղեցնելու համար։
Բազմաթիվ փորձագետներ և քննադատներ կարծում են, որ չարժե տոնել այն համաձայնագրի ընդունումը, որով նախատեսվում է արագ վերացնել պատժամիջոցների մեծ մասն ու սահմանափակել ՄԱԳԱՏԷ–ի շրջանակում միջուկային համալիրի տեսչությունները։
Մուսուլմանական աշխարհի հոգևոր առաջնորդները բոլորին հաղթեցի՞ն
© Sputnik / Михаил Гусев
/ Բաժանորդագրվել
Միջուկային զենքի ստեղծման ծրագրերի մշակումներից ժամանակավոր հրաժարվելու դիմաց Իրանը հնարավորություն է ստանում կարճ ժամանակում ստանալ միջուկային զենք։