00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակտիվիստներն իրազեկել են Հայաստանի նախագահին իրենց հետագա ծրագրերի մասին

© Sputnik / Асатур Есаянцмитинг на площади Свободы в Ереване
митинг на площади Свободы в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ակտիվիստները մտադիր են շարունակել և ընդլայնել քաղաքացիական անհնազանդությունն այնքան ժամանակ, մինչև որ ՀԾԿ հանձնաժողովը չեղյալ ճանաչի սակագների բարձրացման մասին իր ընդունած որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի– Sputnik. «Ոչ թալանին» քաղաքացիական շարժման ակտիվիստները, ովքեր շուրջ մեկ ամիս բողոքում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ՀՀ նախագահի աշխատակազմին նամակ են փոխանցում, որը հասցեագրված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

Ինչպես նշվում է Sputnik պորտալ ստացված նամակում, բողոքի ակցիայի կազմակերպիչները մտադիր են շարունակել քաղաքացիական անհնազանդությունն այնքան ժամանակ, մինչև որ ՀԾԿ հանձնաժողովը չեղյալ ճանաչի սակագների բարձրացման մասին իր ընդունած որոշումը՝ «Իրավական ակտերի մասին» օրենքի 75-րդ հոդվածի դրույթների համաձայն։

«Հակառակ դեպքում, եթե ՀԿԾ հանձնաժողովը մինչև օգոստոսի մեկը չընդունի այդ որոշումը, մենք կշարունակենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև պետությունը չհարուցի քրեական գործեր՝ էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ», – նշվում է հայտարարության մեջ։

Նամակի հեղինակները թվարկում են նաև այն գործողությունները, որոնք մտադիր են իրականացնել հետագայում։

Նրանց խոսքերով`  առաջին փուլում քաղաքացիներին կբաժանվեն թռուցիկներ, որտեղ ակտիվիստները կբացատրեն բոլորին, որ իրավաչափ է և հիմնավորված նրանց պահանջը՝ չեղյալ ճանաչել սակագների բարձրացման որոշումը։ Երկրորդ փուլում ակտիվիստները մտադիր են հինգ օրով արգելափակել Երևանի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները, և վերջին փուլում շարժման կազմակերպիչները մտադիր են բոլորին բացատրել, թե ինչու է անհրաժեշտ համակարգված եղանակով հրաժարվել վճարել կոմունալ, նաև հեռախոսակապի վարձերը այնքան ժամանակ, մինչև որ չբավարարվեն ժողովրդի պահանջները։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը սկսվել է Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր Բաղրամյանի պողոտայում։

Հունիսի 23–ի լույս գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, 25 մարդ դիմել է բուժօգնության։

Ակցիան վերսկսվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում։ Ակտիվիստները պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին կարգավորիչի և խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին պատժելու որոշումը։

ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6–ին բացել է Բաղրամյան պողոտան, որը ցուցարարները փակել էին հունիսի 22–ից։ Ոստիկանները, չկիրառելով ֆիզիկական ուժ, տեղափոխել էին ցուցարարներին պողոտայից, ինչից հետո տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել էր։ 46 մարդ տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք, սակայն շուտով նրանց բոլորին ազատ էին արձակել։

Բողոքի ակցիայի ամենաթեժ պահին հայկական իշխանություններն առաջարկեցին ՀԷՑ–ում աուդիտ անցկացնել, իսկ աուդիտի անցկացման ժամանակ բարձրացված սակագները կսուբսիդավորվեն։

Լրահոս
0