ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15- Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարության մշակած վախեցնող պատկերները, որոնք նախազգուշացնում են ծխելու վնասի մասին, կհայտնվեն Եվրասիական տնտեսական միության երկրներում ծխախոտի տուփերին, մասնավորապես, Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Իզվեստիա» թերթին։
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը ծխախոտի արտադրանքի վրա ուժի մեջ կմտնի 2016թ.–ի մայիսի 15–ից։ Այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերջնականապես կհաստատի նոր էսքիզները, ծխախոտ արտադրողները 1 տարի ժամանակ կունենան տուփերի վրա նախազգուշական նկարները և գրությունները փոխելու համար, հաղորդում է հրատարակությունը։
ԵՏՀ որոշման նախագծի համաձայն, ԵՏՄ երկրների տարածքում ծխախոտի տուփի դիմային հատվածում կտեղադրվեն նախազգուշացնող գրություններ հայերեն, բելառուսերեն և ղազախերեն լեզուներով։ ԵՏՀ որոշումը ՌԴ առողջապահության նախարարության ծխելու դեմ պայքարի փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսեյ Շաբաշովի խոսքով` բոլոր ծխախոտ արտադրողներին կպարտավորեցնի ենթարկվել այդ կանոններին, նույնիսկ եթե այդ չափանիշները չկան տեղի հակածխախոտային օրենսդրությունում, գրում է «Իզվեստիան»։
Շաբաշովը նաև նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքի երկրներում 20 տարի շարունակ ծխախոտային խնդիրը չի կանոնակարգվել։ «Հիմա այդ հանրապետությունների տարածքում ծխողների թիվն այսպիսին է. կանայք` 20-30 տոկոս, տղամարդիկ` մինչև 70 տոկոս»,– մեջբերում է նրան թերթը։
Նա նշել է, որ հիմա ԵՏՄ բոլոր երկրներում ծխախոտի դեմ պայքարի միջոցները տարբեր են, իսկ տուփերի ձևավորման չափանիշներն այժմ ընդհանուր կլինեն. Բոլոր երկրները պետք է ենթարկվեն այդ կանոններին։ Բացի այդ, Շաբաշովը պատմել է, որ ռուսական տնտեսությունը ծխելու պատճառով տարեկան կորցնում է մեկ տրիլիոն ռուբլի։
«Մոսկվայի տնտեսագետները հաշվել են այդ խնդրի մասշտաբները. աշխատանքի արտադրողականության նվազում, հիվանդություններ, վաղաժամ մահեր, հետևաբար չմշակված համախառն ներքին արդյունք (ՀՆԱ), հրդեհներ և այլն։ Առողջապահության համակարգը լարված աշխատում է, որովհետև հարկ է լինում բուժել ծխախոտի հետևանքով առաջացած խնդիրները»,– նրա խոսքերը մեջբերում է թերթը։
Պետդումայում կարծում են, որ ծխողների թիվը կարելի է զգալիորեն կրճատել` բարձրացնելով ծխախոտի գինը։ «Ծխախոտի պահանջարկը կնվազի, եթե մեկ տուփի արժեքը հասնի 500 ռուբլու»,– կարծում է առողջապահության հարցերով Պետդումայի հանձնաժողովի անդամ Օլգա Կրասիլնիկովան։
ԶԼՄ. ԵՏՄ երկրներում ծխախոտի տուփերին կհայտնվեն վախեցնող նկարներ
© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցЗапрет на курение в общественных местах вводится с 1 июня
© Sputnik / Павел Лисицын
/ Բաժանորդագրվել
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը մշակել է պատկերներ, որոնք նախազգուշացնում են ծխախոտի օգտագործման վնասի մասին։ Ներկա պահին ԵՏՄ բոլոր երկրներում ծխելու դեմ պայքարի միջոցները տարբեր են, իսկ տուփերի ձևավորման չափանիշները հիմա ընդհանուր կլինեն