ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15– Sputnik. Իրանի հարցով համաձայնությունը չի վերացնում հակահրթիռային պաշտպանության (ՀՊ) համակարգի ստեղծման անհրաժեշտությունը` իրանական հրթռիային սպառնալիքին հակազդելու համար, կարծում են ԱՄՆ պետդեպարտամենտում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Միջուկային խնդրի հաջող լուծումը չի վերացնում ՀՊ (ստեղծման) անհրաժեշտությունը` իրանական հրթիռային սպառնալիքին հակազդելու համար։ Հենց այդ պատճառով ՄԱԿ անվտանգության խորհրդի նոր բանաձևում, որում կօրինակարգվի գործողությունների ութամյա ծրագիրը, 8 տարով կպահպանվի Իրանի բալիստիկ համակարգի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցները»,– հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ում մեջբերում է Sputnik գործակալությունը։
Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը սպասում է ԱՄՆ արձագանքին այն նկատողությանը, որ Իրանի միջուկային ծրագրի մասին նոր համաձայնությունը պետք է հանի եվրոպական ՀՊ հետ կապված մտահոգությունը։ Նա հիշեցրել էլ, թե «ինչպես 2009թ.–ի ապրիլին, ելույթ ունենալով Պրահայում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ եթե հաջողվի կարգավորել իրանական միջուկային խնդիրը, ապա հակահրթիռային պաշտպանության եվրոպական հատվածի ստեղծման անհրաժեշտություն չի լինի»։
ԱՄՆ պետդեպ. Իրանի հարցով համաձայնությունը չի վերացնում ՀՊ համակարգի անհրաժեշտությունը
10:34 15.07.2015 (Թարմացված է: 10:38 15.07.2015)
© Sputnik / Наталья Селиверстова
/ Բաժանորդագրվել
ՄԱԿ Անվտանգության խորհրդի նոր բանաձևում ՄԱԿ–ը 8 տարով կպահպանի պատժամիջոցները Իրանի բալիստիկ ծրագրի նկատմամբ