00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օռնելա Մուտին հիացած է Հայաստանով և պատրաստ է նկարահանվել հայկական կինոյում

© Sputnik / Асатур ЕсаянцОрнелла Мути
Орнелла Мути - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատրաստ եմ ընդունել Հայաստանում նկարահանվելու առաջարկները, քանի որ գիտեմ, որ ձեր երկրում կան շատ տաղանդավոր դերասաններ, հայտարարել է Օռնելա Մուտին։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի–Sputnik. «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, հայտնի իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին փառատոնի բացման պաշտոնական արարողությունից առաջ լրագրողներին պատմեց, թե ինչու է ընդունել Հայաստանի փառատոնին մասնակցելու հրավերը, ինչպես նաև ներկայացրեց կյանքի և կինոյի մասին իր կարծիքը, հաղորդում է Sputnik–ի թղթակիցը։

Մուտին նշեց, որ ընդունել է «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցելու հրավերը հենց 2015 թ.–ին, քանի որ այն հայերի համար հատուկ տարի է` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տարին։ Ընդ որում պարզվեց, որ Մուտին շատ բան գիտի Հայաստանի մասին։

Երևանի «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողություն - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կարմիր գորգը
«Ընկերուհիս ամուսնացած է հայի հետ, և ես շատ բան եմ լսել Հայաստանի մասին։ Ինձ շատ է դուր գալիս «Ոսկե ծիրան» փառատոնն ու dրա շրջանակում ցուցադրվող ֆիլմերի ընտրությունը», – ասաց Մուտին։

Նա նշեց, որ թեև Հայաստանում առաջին անգամ է, սակայն լսել է, որ այն մեծ հոգևոր արժեքներ ունեցող երկիր է։

Վերադառնալով կինոփառատոնի թեմային` Մուտին նշեց, որ ճիշտ է համարում հեատահայաց ցուցադրության շրջանակում Երևանում ցուցադրվող ֆիլմի ընտրությունը։

««Սվանի սերը» հարուստ պատմություն ունեցող ֆիլմ է, որը շատ ռեժիսորներ էին ցանկանում նկարահանել։ Հպարտ եմ, որ խաղացել եմ այդ ֆիլմում, ինչպես նաև այն փաստով, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել ֆիլմի թիմի հետ», – ասաց Մուտին։

Համաշխարհային կինեմատոգրաֆի աստղն անդրադարձավ նաև կիրակի Հայաստանում նշված Վարդավառ տոնին (Քրիստոսի Պայծառակերպության տոն), որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Օռնելա Մուտին նշեց, որ իրեն դուր է եկել տոնը։

«Սա շատ զվարճալի սովորույթ է։ Այն ինձ դուր եկավ։ Չնայած ես փորձում էի լավ տեսք ունենալ, սակայն դեմ չէի լինի մասնակցել տոնին», – նշեց դերասանուհին։

Աշխարհահռչակ իտալացի դերասանուհին լրագրողներին ներկայացրեց նաև հավիտենականի մասին իր մտքերը։

«Երջանկությունը ներսում վերապրած պահերն են, ներդաշնակությունը։ Մարդը ծնվում է ուրախության համար», – նշեց Մուտին։
Նրա կարծիքով` երջանիկ լինելու համար մարդը պետք է «սնվի» երկնային էներգիայով։ Այդ ժամանակ նա կկարողանա հասկանալ, թե ինչ ունի և ինչն է պակասում։
Орнелла Мути и Настасья Кински получили памятные награды “Золотого абрикоса” - Sputnik Արմենիա
Մուտին և Կինսկին «Ոսկե ծիրանի» պատվո մրցանակներ ստացան
Օռնելա Մուտին (իսկական անունը` Ֆրանչեսկա Ռիվելի) սկսել է իր կարիերան որպես մոդել։ Նա առաջին անգամ նկարահանվել է «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմում, որը, դերասանուհու կարծիքով, որոշել է իր հետագա կյանքն ու ճակատագիրը։ Հիշեցնենք, որ 1994 թ.–ին «Class» ամսագրի միջազգային քվեարկության արդյունքում Մուտին ճանաչվել է «Աշխարհի ամենագեղեցիկ կին»։

««Ամենագեղեցիկ կինը» ֆիլմում պետք է նկարահանվեր իմ քույրը, ես պարզապես ուղեկցում էի նրան քասթինգի ժամանակ», – հիշեց դերասանուհին։

Նրա կարծիքով` այն, որ իքնը մարմնավորել է երիտասարդ աղջկա կերպարը, ով հանդգնել է դեմ գնալ սիցիալական սովորույթներին, մեծ դեր է խաղացել իր բնավորության և կարիերայի ձևավորման գործում։

Միաժամանակ դերասանուհին դժվարացավ պատասխանել այն հարցին, թե որ ֆիլմն է համարում ամենակարևորն իր կարիերայում։

«Շնորհակալ եմ բոլոր ֆիլմերի համար, որտեղ խաղացել եմ», – նշեց նա։

Խոսելով ռեժիսորների հետ փոխհարաբերությունների թեմայի մասին, որը դրասանների համար շատ կարևոր է, Մուտին նշեց, որ չնայած իր հուզականությանը, ինքը երբեք չի վիճում ռեժիսորների հետ։

«Օրերս որդիս հարցրեց, թե կցանկանայի՞ հանդես գալ որպես ռեժիսոր։ Չգիտեմ, վստահ չեմ։ Ես ունեմ որոշակի փորձ, սակայն չունեմ վստահություն։ Չնայած երբեմն նկատում եմ այնպիսի բաներ, որոնք չեն նկատում մյուսները», – նշեց Մուտին։

Մուտին դրական պատասխանեց այն հարցին, թե պատրա՞ստ է, արդյոք, նա նկարահանվել հայ ռեժիսորի ֆիլմում`հայ դերասանների մասնակցությամբ։

«Պատրաստ եմ ընդունել Հայաստանում նկարահանվելու առաջարկները, քանի որ գիտեմ, որ ձեր երկրում շատ տաղանդավոր դերասաններ կան», – ասաց Մուտին։

Նա տեղեկացրեց, որ հիմա աշխատում է մի քանի կինոնախագծերում, սակայն դրանցից շատերը ձգձգվում են Եվրոպայի տնտեսական ճգնաժամի պատճառով։ Մուտին նաև նշեց, որ մտադիր է մասնակցել թատերական բեմադրության Ռուսաստանում, սակայն խոստովանեց, որ ժամանակ է հարկավոր ռուսերենը լավացնելու համար։

Լրահոս
0