00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում բացվել է ռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակի աստղը

© Sputnik / Асатур ЕсаянцЗвезда памяти режиссера Генрика Маляна открылась в Ереване
Звезда памяти режиссера Генрика Маляна открылась в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը խորհրդանշական համարեց այն փաստը, որ վարպետի աստղը բացվում է նման շոգ օր, քանի որ Մալյանը շատ էր սիրում շոգ օրեր և սառը ջուր։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի– Sputnik. Երևանի կենտրոնում գտնվող Շառլ Ազվանուրի հրապարակում բացվել է կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի աստղը, հաղորդում է Sputnik–ի թղթակիցը։

Աստղի բացման արարողությունը տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Մալյանը հայկական կինոյին նվիրել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ»,  «Նահապետ», «Կտոր մը երկինք», որոնք ընդմիշտ ներառվել են հայկական կինոյի ոսկե ֆոնդում։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ երջնիկ է բացել մեծն վարպետի աստղը, որը կանմահացնի նրա հիշատակը։

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը խորհրդանշական համարեց այն փաստը, որ վարպետի աստղը բացվում է նման շոգ օր, քանի որ Մալյանը շատ էր սիրում շոգ օրեր և սառը ջուր:

«Մալյանի ֆիլմերը մեր երկրի պատմությունն են, մեր կյանքը։ Միաժամանակ Մալյանն ինքը շատ համեստ, ամաչկոտ մարդ էր, և նրան կշփոթեցներ այս արարողությունը», – ասաց Գևորգյանցը։

Նրա կարծիքով` Հայաստանի կինոարվեստի և թատերարվեստի գործում Մալյանի ավանդը չափազանց մեծ է։

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով Մալյանի բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակն է, իր հուշերն է պատմել ռեժիսորի մասին։

«Այսօր Հենրիկ Մալյանի աստղի ծննդյան զարմանահրաշ օրն է։ Աստղի հիմնադրմամբ Հենրիկ Մալյանը, ով գերել է մարդկանց սրտերը, անցնում է այլ հարթություն։ Մալյանի աստղը կդառնա ոչ միայն մեր ժողովրդի զարդը, այլ նաև` վարպետի նկատմամբ մեր սիրո արտահայտությունը, որի ֆիլմերը սիրված են բազմաթիվ սերունդների կողմից», – ասաց Մանսուրյանը։

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։

Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

Լրահոս
0